Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի շինաշխատանքները անձրեւի պատճառով դեռ չեն ավարտվել, նախատեսվում է, որ ճանապարհը 2-3 օրից կշահագործվի։
«Նախորդ շաբաթ եղանակը անձրեւային էր, այդ է պատճառը, որ Ծիծեռնակաբերդի խճուղում իրականացվող աշխատանքները ձգձգվեցին։ Բետոնապատման աշխատանքներն ավարտվել են, այսօրվանից կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Ենթադրվում է, որ 2-3 օրից աշխատանքները կավարտվեն և ճանապարհը եռակողմ կհանձնվի շահագործման»,- այս մասին ասաց ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը։