«Շոփինգ Մոլլ» տոնավաճառ. Հասցե՝ Նոր Նորք Գայի պողոտա 16/1 . Հեռ.098313134

Lratvutyun.am

05.12.2023
Իսրայելում հայտարարել են, որ Գազայում հակամարտությունն առնվազն ևս երկու ամիս կտևի | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար | Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է իրանցի տղամարդու դի | Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը | Դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի անցակետը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար | Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն | Բաքվի դատարանում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը | Ժամը 02։50-ի սահմաններում ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել | Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին | Ֆրանսիան 24 «Bastion» զրահամեքենա է ուղարկել Հայաստան, ևս 26–ը պատրաստման փուլում են | ՀՀ նախագահն ու Նասիմ Թալեբին խոսել են խաղաղության, խաղաղ ապրելու գաղափարական սկզբունքի մասին | Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը դարձավ աշխարհի չեմպիոն | Մի շարք հասցեներում ջուր չի լինի | Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ | Եվրո-2024. Եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները | Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա | Օսիմհենին վաճառելու տարբերակը կդիտարկենք 2024 թվականին․ «Նապոլի»-ի նախագահ | ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. ԱՄՆ փոխնախագահ | Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ | Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ |

Դատախազությունը պահանջում է Մետրոպոլիտենի նախկին տնօրենից և նրան փոխկապակցված 5 անձից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 7 բնակարաններ, հողամասեր, ավտոմեքենաներ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական 2 հայցադիմումներն ընդունվել են վարույթ: Հայտնում է դատախազությունը։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունն այդ հայցադիմումներով պահանջ է ներկայացրել դատարանին «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանից և նրան փոխկապակցված՝ ընտանիքի անդամ հանդիսացող 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
· Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող 7 բնակարանները, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող գույքը (որոշների դեպքում դրանց 84-ից 94%-ը), իսկ անհնարինության դեպքում՝ այդ գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 702.472.355 ՀՀ դրամ,
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 2 հողամասը (մեկը՝ մասնակի), Երևան քաղաքի Պ.Պռոշյան փողոցում գտնվող ավտոկայանատեղին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում և Պ. Պռոշյան փողոցում գտնվող 2 շինությունները, իսկ անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 535.699.753 ՀՀ դրամ,
· Շարժական 3 գույքը (ավտոմեքենաներ, որոնցից մեկի 79.47%-ը), անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 27.745.000 ՀՀ դրամ,
· 2 ՍՊ ընկերության բաժնեմասերը՝ մեկի դեպքում 1/2 բաժնեմասի 84.92%, մյուսի դեպքում՝ 50% մասնաբաժինները,
· 29.847.801 ՀՀ դրամ, որպես լուծարված ՓԲԸ բաժնեմասի ձեռքբերման գումար,
· Ընդհանուր 272.240.034 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում Փ. Յայլոյանի և նրա երկու որդիների օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում կատարվող ուսումանսիրությունների արդյունքում դատարան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումների ներկայացման գործըթնացը շարունակվում է:

լրահոս

Փոխկապակցված նորություններ