«Շոփինգ Մոլլ» տոնավաճառ. Հասցե՝ Նոր Նորք Գայի պողոտա 16/1 . Հեռ.098313134

Lratvutyun.am

05.12.2023
Իսրայելում հայտարարել են, որ Գազայում հակամարտությունն առնվազն ևս երկու ամիս կտևի | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար | Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է իրանցի տղամարդու դի | Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը | Դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի անցակետը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար | Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն | Բաքվի դատարանում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը | Ժամը 02։50-ի սահմաններում ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել | Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին | Ֆրանսիան 24 «Bastion» զրահամեքենա է ուղարկել Հայաստան, ևս 26–ը պատրաստման փուլում են | ՀՀ նախագահն ու Նասիմ Թալեբին խոսել են խաղաղության, խաղաղ ապրելու գաղափարական սկզբունքի մասին | Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը դարձավ աշխարհի չեմպիոն | Մի շարք հասցեներում ջուր չի լինի | Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ | Եվրո-2024. Եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները | Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա | Օսիմհենին վաճառելու տարբերակը կդիտարկենք 2024 թվականին․ «Նապոլի»-ի նախագահ | ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. ԱՄՆ փոխնախագահ | Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ | Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ |

ՀՀ-ի ու ՌԴ-ի համատեղ ջանքերն ուղղված են ռազմավարական համագործակցության նոր հեռանկարային ոլորտներ բացահայտելուն. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում նշել է, որ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ այս տոնը նշանավորվում է կյանքի բոլոր ոլորտներում հիմնարար վերափոխումներով, որոնց հիմքում քաղաքացին է, իր շահերը և բարեկեցությունը, հպարտությունն իր երկրի հազարամյա պատմության համար, նրա ներկան և ապագան:

«Եվ այս դժվարին ճանապարհը Ռուսաստանն անցել է ինքնուրույն՝ հիմք դնելով սկզբունքայնորեն նոր պետական և հասարակական կարգի, հստակ մատնանշելով, թե ինչիպիսին է լինելու Ռուսաստանը 21-րդ դարում: Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը թելերով, որոնք ամուր հիմք են ստեղծում, որի վրա կառուցվում են մեր երկրների միջպետական հարաբերությունները՝ դառնալով օրինակելի երկկողմ համագործակցության տեսանկյունից։

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր ժողովուրդների դարավոր բարեկամության նորագույն պատմության մեջ նոր էջ բացեց, որի վրա մեծատառով գրված է Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը, որի 25-ամյակը մենք տոնում ենք այս տարի:

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են ռազմաքաղաքական ոլորտում փոխգործակցությամբ, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ և սերտ համագործակցությամբ, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ կարևոր ոլորտներում երկկողմ հաջող գործընկերությամբ։

Այսօր մեր համատեղ ջանքերն ուղղված են ռազմավարական համագործակցության նոր հեռանկարային ոլորտներ բացահայտելուն։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ընդլայնել դաշնակցային հարաբերությունները և այն հարստացնել նոր նախաձեռնություններով՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների՝ ի շահ տնտեսական և սոցիալական առաջընթացի, ինչպես նաև աշխարհում և տարածաշրջանում անվտանգության և կայունության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրությունում:

լրահոս

Փոխկապակցված նորություններ