Lratvutyun.am

Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար | Բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը հաղթեց ԵԱ-ի մեկնարկում. Վախթանգ Հարությունյանը լքում է պայքարը | Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. Լավրով | ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը | Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով | Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ | Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը | Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին | Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան | Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են | ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին | Հստակ ասել եմ իսրայելցիներին՝ չհարվածեք Հայֆային. Բայդենը կրկին անհարմար իրավիճակում է հայտնվել | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին | Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը | Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում | Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը | Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը կասկածի տակ դնողները հայ չեն. Մայք Սարյան | Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականին |

Ինչո՞ւ Հակոբ Արշակյանը չի նկատում թիմակիցների «պլպլան պադավատները»

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը այսօր հայտարարել է, որ ՔՊ-ի քաղաքականությունն է պադավատապետությունից անցնել դեպի պատասխանատու շարժական գույքի օգտագործում: Այս հայտարարությունը առաջին անգամ չէ որ լսում ենք, նման պնդումներ արել է նաև ինքը` Նիկոլ Փաշինյանը, և այլ կալիբրի իշխանական պաշտոնյաներ: Սակայն, չգիտես ինչու, սայլը տեղից առանձնապես չի շարժվում:

Հակոբ Արշակյանը իրենց քաղաքականության մասին խոսելիս արդյո՞ք տեղյակ չէ, որ որոշ ՔՊ-ականներ այդ քաղաքականությանը չեն հետևում: Դիցուք՝ դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։ Օրինակ՝ շարժիչի հզորությունը պետք է լինի առնվազն 3,5 աշխատանքային ծավալով եւ ոչ պակաս 250 ձ/ուժ-ից, պետք է ունենա all wheel drive համակարգ, տարատեսակ այլ հաճելի մանրուքներ, իսկ վազքը պետք է լինի ոչ ավելի, քան 60 հազար կմ։ Այսինքն՝ կարող է ձեռք բերվել նաեւ մասնավոր անձից եւ  լինել օգտագործված։
Մամուլում նաև տեղեկություն էր հրապարակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար գնված 2019 թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի ավտոմեքենայի մասին, որը գնահատվում է մոտ 550 հազար դոլար:

Շիրակի մարզպետարանում ծառայողական մեքենաները նախորդ տարվա համեմատ կրճատվել են ընդամենը մեկով:

Վայոց Ձորի մարզպետարանում ծառայողական ավտոմեքենաների քանակը չի կրճատվել:

Իջևանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը համայնքային միջոցների հաշվին թանկ ավտոմեքենա է գնել։ Նա դեռևս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին է ձեռք բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։

Այսքանից հետո հասկանալի չէ, թե ինչով է հպարտանում Հակոբ Արշակյանը, միթե՞ նա չի տեսնում, որ իրականում իշխանության ներկայացուցիչները իր ասած և հռչակած քաղաքականությամբ չեն առաջնորդվում և փոխարենը` ավելացնում են պլպլան պադավատների թիվը…

լրահոս

Փոխկապակցված նորություններ