Lratvutyun.am

Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը. Գագիկ Բեգլարյանը սպառնալիքներ է հնչեցրել «Կապիտալ պլյուս»-ի տնօրենի հասցեին | Մուհամմեդ Ալիի շորտը, որը նա կրել է Ջո Ֆրեյզերի հետ մենամարտում, կարող է վաճառվել 4-6 մլն դոլարով | ԿԳՄՍ նախարար տեղակալ Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին | Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան | «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետ | Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար | Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել | Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան | Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան | ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը | Վարդենիս համայնքի Ավազան գյուղում կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրով բարելավվել է գյուղի բոլոր տնտեսությունների ջրամատակարարում | ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին | Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա | Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է, այն բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ․ Արման Թաթոյան | Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին | 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի | Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով | Անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան | ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը |

Ռուսական ագրեսիային հակազդելու, Չինաստանին հաղթելու համար. Բայդենն ասել է՝ ինչու է մեկնում Սաուդյան Արաբիա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիմնավորել է Սաուդյան Արաբիա առաջիկա այցի անհրաժեշտությունը՝ ասելով, որ թագավորության հետ անմիջական փոխգործակցությունն անհրաժեշտ է Ռուսաստանին դիմակայելու և Չինաստանի հետ մրցակցությունը հաղթելու համար։

Շատ քննադատված ուղևորությունից առաջ նախագահն իր տեսակետը ներկայացրել է Washington Post-թերթի համար, որտեղ նա, ի թիվս այլ բաների, նշել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները աշխատում են ԱՄՆ վարչակազմի հետ՝ ընդլայնելու նավթի մատակարարումները համաշխարհային շուկա և իջեցնելու նավթի գները:

«Իմ գործը` որպես նախագահ, մեր երկիրն ամուր և անվտանգ պահելն է: Մենք պետք է հակազդենք ռուսական ագրեսիային, լավագույն դիրքում լինենք Չինաստանի հետ մրցակցությունում հաղթելու համար, աշխատենք ավելի մեծ կայունության համար աշխարհի կարևոր տարածաշրջանում», – ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան այն երկրներից է, որը կարող է «ուղղակիորեն ազդել նման աշխատանքի արդյունքների վրա»։

Միացյալ Նահանգների նախագահը Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ ուրբաթ օրը ծրագրված հանդիպման նպատակ է նշել «ընդհանուր շահերի և պարտականությունների վրա հիմնված ռազմավարական գործընկերության ամրապնդումը՝ պահպանելով հավատարմությունն ամերիկյան հիմնարար արժեքներին»:

Առաջնորդների թվում, որոնց հետ Բայդենը կհանդիպի, կլինի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը, որն ԱՄՆ-ում կասկածվում է ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությանը ներգրավվածության համար։

լրահոս

Փոխկապակցված նորություններ