«Շոփինգ Մոլլ» տոնավաճառ. Հասցե՝ Նոր Նորք Գայի պողոտա 16/1 . Հեռ.098313134

Lratvutyun.am

05.12.2023
Իսրայելում հայտարարել են, որ Գազայում հակամարտությունն առնվազն ևս երկու ամիս կտևի | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար | Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է իրանցի տղամարդու դի | Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը | Դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի անցակետը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար | Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն | Բաքվի դատարանում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը | Ժամը 02։50-ի սահմաններում ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել | Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին | Ֆրանսիան 24 «Bastion» զրահամեքենա է ուղարկել Հայաստան, ևս 26–ը պատրաստման փուլում են | ՀՀ նախագահն ու Նասիմ Թալեբին խոսել են խաղաղության, խաղաղ ապրելու գաղափարական սկզբունքի մասին | Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը դարձավ աշխարհի չեմպիոն | Մի շարք հասցեներում ջուր չի լինի | Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ | Եվրո-2024. Եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները | Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա | Օսիմհենին վաճառելու տարբերակը կդիտարկենք 2024 թվականին․ «Նապոլի»-ի նախագահ | ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. ԱՄՆ փոխնախագահ | Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ | Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ |

Առաջնագծի անվտանգության ապահովման բոլոր խնդիրները պատշաճ կերպով կլուծվեն. Պապիկյանն այցելել է արեւելյան սահմանագոտի

Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ ԳՇ պետի ուղեկցությամբ, այցելել է երկրորդ բանակային զորամիավորում:

ՊՆ-ից հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամիավորման ենթակա զորամասերում, ծանոթացել թիկունքային ապահովման աշխատանքներին, զորքերի մարտական պատրաստության ընթացքին: Սուրեն Պապիկյանը զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել է անձնակազմի մարտունակության ամրապնդման, ենթակառուցվածքների արդիականացման և զորամասերի շենքային պայմանների բարելավման հետ կապված մի շարք հարցեր:

Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է արևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքներին: Զորամասի հրամանատարը զեկուցել է առաջնագծում կատարված շինարարական և ամրաշինական աշխատանքների, անձնակազմի անվտանգությանն ուղղված միջոցառումների մասին: Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ առաջնագծի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր խնդիրները պատշաճ կերպով կուսումնասիրվեն և կլուծվեն:

Նախարարը զորամիավորման սպայակազմի և մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների հետ քննարկումների ընթացքում անդրադարձել է նաև զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին, զինծառայողների սոցիալական ապահովությանն առնչվող ծրագրերին, հավաստիացնելով, որ այդ խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության ներքո:

 

լրահոս

Փոխկապակցված նորություններ