«Շոփինգ Մոլլ» տոնավաճառ. Հասցե՝ Նոր Նորք Գայի պողոտա 16/1 . Հեռ.098313134

Lratvutyun.am

05.12.2023
Իսրայելում հայտարարել են, որ Գազայում հակամարտությունն առնվազն ևս երկու ամիս կտևի | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար | Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է իրանցի տղամարդու դի | Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը | Դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի անցակետը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար | Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն | Բաքվի դատարանում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը | Ժամը 02։50-ի սահմաններում ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել | Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին | Ֆրանսիան 24 «Bastion» զրահամեքենա է ուղարկել Հայաստան, ևս 26–ը պատրաստման փուլում են | ՀՀ նախագահն ու Նասիմ Թալեբին խոսել են խաղաղության, խաղաղ ապրելու գաղափարական սկզբունքի մասին | Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը դարձավ աշխարհի չեմպիոն | Մի շարք հասցեներում ջուր չի լինի | Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ | Եվրո-2024. Եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները | Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա | Օսիմհենին վաճառելու տարբերակը կդիտարկենք 2024 թվականին․ «Նապոլի»-ի նախագահ | ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. ԱՄՆ փոխնախագահ | Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ | Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ |

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Հավանաբար, նման որոշում կայացնելու պատճառը վերջին շրջանի իրադարձությունների ժամանակ Դատավորների միության լռությունն է և դատավոր Ալեքսանյանին չսատարելը։

Հիշեցնենք, որ դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշումը կայացրել էր Արուսյակ Ալեքսանյանը։

 

Մահն արձանագրվել էր Գրիգորյաի գործով առաջին դատական նիստին, որը նախագահում էր Մնացական Մարտիրոսյանը։

Ցավալի դեպքի գրանցումից հետո դատավորի նկատմամբ տարբեր հարթակներում սկիզբ առան քննադատություններ, սակայն Դատավորների միության կողմից այդպես էլ որևէ արձագանք չեղավ և հայտնի չէ նրանց դիրքորոշումը։ Ինչով է սա հատկանշական, որովհետև նախկինում` որոշ դատավորների դեպքում, նշված կառույցը պարբերաբար հանդես է եկել սատարող հայտարարություններով։

Ի դեպ, սա նաև առաջին դեպքն է, որ դատավորը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացնում: Tert.am-ը փորձեց կապ հաստատել Ալեքսանյանի հետ` վերոգրյալի առնչությամբ նրանից մեկնաբանություն ստանալու համար, սակայն վերջինս չպատասխանեց զանգերին:

Հիշեցնենք, որ Գրիգորյանին մեղադրում էին Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար: Այս քրեական գործի համար հիմք էր հանդիսացել Գրիգորյանի տված ասուլիսներից մեկի ժամանակ Շիրակի  և Արարատի մաչզի բնակիչների հասցեին արված արտահայտությունը:

  

լրահոս

Փոխկապակցված նորություններ