«Շոփինգ Մոլլ» տոնավաճառ. Հասցե՝ Նոր Նորք Գայի պողոտա 16/1 . Հեռ.098313134

Lratvutyun.am

05.12.2023
Իսրայելում հայտարարել են, որ Գազայում հակամարտությունն առնվազն ևս երկու ամիս կտևի | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար | Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է իրանցի տղամարդու դի | Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը | Դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի անցակետը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար | Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն | Բաքվի դատարանում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը | Ժամը 02։50-ի սահմաններում ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել | Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին | Ֆրանսիան 24 «Bastion» զրահամեքենա է ուղարկել Հայաստան, ևս 26–ը պատրաստման փուլում են | ՀՀ նախագահն ու Նասիմ Թալեբին խոսել են խաղաղության, խաղաղ ապրելու գաղափարական սկզբունքի մասին | Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը դարձավ աշխարհի չեմպիոն | Մի շարք հասցեներում ջուր չի լինի | Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ | Եվրո-2024. Եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները | Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա | Օսիմհենին վաճառելու տարբերակը կդիտարկենք 2024 թվականին․ «Նապոլի»-ի նախագահ | ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. ԱՄՆ փոխնախագահ | Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ | Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ |

Հայաստանում կստուգվի բոլոր դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը

ՀՀ կառավարությունը հաստատեց դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ այն նոր չէ, այլ շարունակությունն է 2019 թվականին ընդունված ռազմավարության: 

«Շատ աշխատանքներ, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ժառանգված են նախորդ ռազմավարությունից: Դրանք կատարելագործվում են, ավելի են բարելավվում: Որոշ կարևոր ուղղություններ, ցավոք, չեն իրագործվել համաճարակով ու պատերազմով պայմանավորված: Որոշ ուղղություններ գրեթե պատրաստ են, և առաջիկա ամիսներին կկարողանանք իրագործել»,-ասաց Կարեն Անդրեասյանը:

Ներկայացնելով ռազմավարությունում տեղ գտած դրույթները՝ Կարեն Անդրեասյանը նշեց, որ առաջինը դատական համակարգի բարեփոխումներն են: Նախատեսվում է  հակակոռուպցիոն դատարանների ամբողջ շղթայի գործարկումը: Համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է: Մյուս կարևոր ուղղությունը դատական գործընթացների թվայնացումն է:

«Հաջորդ կարևոր խնդիրը բարեվարքության ստուգումն է, ու սա միայն դատավորներին չի վերաբերում: Այսօր միայն նոր համակարգ մտնող դատավորների բարեվարքությունն է ստուգվում, իսկ ռազմավարության առաջիկա ամիսներին մենք նախաձեռնելու ենք, որ ստուգվի բոլոր գործող դատավորների բարեվարքությունը: Սա կոռուպցիայի դեմ լրջագույն պայքարի միջոց կդառնա»,-ասաց Կարեն Անդրեասյանն՝ ընդգծելով, որ բարեվարքության ստուգում է նախատեսվում նաև դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների համար:

Ռազմավարության հաջորդ շեշտադրումը Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորությունն է, որն օրենսդրական լուծումներով կներկայացվի կառավարությանը:

Բարեփոխումներ են նախատեսվում փաստաբանական ոլորտում: Նախարարը տեղեկացրեց, որ այստեղ բավականին աշխատանքներ կատարվել են: Մշակվել է օրենսդրական նախագիծ, աշխատանք է տարվել Փաստաբանական պալատի և համայնքի հետ: Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ այստեղ կա կոնսենսուս: 

Ռազմավարությամբ բարեփոխումներ են նախատեսվում հարկադիր կատարման համակարգում, սնանկության ոլորտում:

Կարևոր ռազմավակարական ուղղություն է վեճերի այլընտրանքային լուծման համակարգը: Նախարարն ընդգծեց, որ այն կբեռնաթափի դատարանները: Նա վստահություն հայտնեց, որ արբիտրաժային կենտրոնի ստեղծումը կլուծի այդ խնդիրը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ