Lratvutyun.am

Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի որոշ տարածքներում 14 ժամ ջուր չի լինի | 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞… ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են | Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվել | Թրամփն ընտրվելուց հետո հատուկջոկատայիններ կուղարկի Մեքսիկա՝ վերացնելու թմրակարտելների առաջնորդներին | Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմությունը | Ադրբեջանում Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ են անցկացվել | Զելենսկին փոխարինել է Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին | Գևորգ Թադևոսյանը մեկնարկել է հաղթանակով. Օլիմպիական վարկանիշային մրցաշար | Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ | ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է | Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում | «Գազպրոմ»-ը վաճառքի է հանել Մոսկվայում ունեցած անշարժ գույքը (լուսանկարներ) | «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում | ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը․ սա ռեկորդային է․ Պուտին | «Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) | Խորհրդակցեցինք խորհրդարանական երկու խմբակցությունների հետ, իրենք պատրաստ են իմփիչմենթի գործընթաց սկսելու. Բագրատ Սրբազան | ԱՄՆ-ն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակներ կուղարկի Ուկրաինա․ Միլլեր | Սա Սրբազան շարժում է, ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան | Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց | Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց |

Աշխատանքի տոնավաճառ Երևան Մոլում

Երևան Մոլը հրավիրում է մասնակցելու իր աշխատանքի տոնավաճառին, որը կկայանա օգոստոսի 4-ին և 5-ին ժամը 10:00-22:00-ն: Այստեղ կառաջարկվեն բազմաթիվ թափուր աշխատատեղեր՝ տարբեր մասնագիտություններ և փորձ ունեցող անձանց համար:

Աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը շուկայում արդեն ընդունված և հաջողված մոդել է, որտեղ բոլոր հետաքրքրված մարդիկ կարող են գալ, ծանոթանալ ընկերության թափուր հաստիքներին և դիմել ցանկալի աշխատանքի համար:

Ինչու՞ մասնակցել աշխատանքի տոնավաճառին՝

• Երևան Մոլում առկա թափուր հաստիքների և գործընկեր գործատուների մեծ թիվը հնարավորություն է տալիս մեկ անգամ ռեզյումե ներկայացնելով ստանալ աշխատանքի անցնելու մեծ հնարավորություն:

• Անմիջական կապ խոշոր ընկերության հետ․ Երևան Մոլի HR ղեկավարի և աշխատակիցների անձնական ներկայությունը թույլ կտա հարցեր տալ և լրացուցիչ տեղեկություններ ստանալ գործատուի և աշխատանքային պայմանների մասին։

• Ձեր ռեզյումեն չի կորի․Մասնակիցները կարող են բերել և թողնել իրենց ռեզյումեն կամ տեղում լրացնել հարցաթերթիկը, որոշները միջոցառման ընթացքում հնարավորություն կունենան ստանալու հարցազրույցի հրավեր։

Տոնավաճառի նպատակն է՝

• Բարձրացնել զբաղվածության մակարդակը Երևանում՝ համապատասխանեցնելով գործատուների և աշխատանք փնտրողների կարիքները:

• Ուսանողներին և նորավարտ շրջանավարտներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին և մարտահրավերներին:

• Աշխատանք փնտրող ուսանողներին և շրջանավարտներին աջակցել՝կողմնորոշվելու կարիերայի կառուցման հարցում:

Երևան Մոլի տնօրինությունը կարևորում է նման օրինակ միջոցառման կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս միևնույն հարթակում համախմբել գործատուներին, աշխատանք փնտրող անձանց, ինչպես նաև համալսարաններին ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին։

Սպասում ենք բոլոր հետաքրքրված անձանց օգոստոսի 4-5-ին Արշակունյաց 34/3 հասցեում:

Երևան Մոլում առկա թափուր աշխատատեղերին և նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ