Lratvutyun.am

Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը աստղաբաշխական գումարներ է ստանում օտարերկրյա ֆիրմաներից | Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը | Այո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ) | ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի Ադրբեջանին | Կարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) | ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը | Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը | Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան | Բայդենի հատուկ հարցերով օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը | Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար | Արցախի պատգամավորները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը | Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում | Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ | ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարարի դեմ | Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը | Ամեն ամառ ասում են, թե ՄՅՈւ-ն վաճառում է իր բոլոր ֆուտբոլիստներին և հետաքրքրված է ևս 200 խաղացողով․ Տեն Հագ | Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ | Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը | Ամիսներով Հանրայինի քաղաքական հարթակներից խուսափողները խոսում են Հանրայինից. Պետրոս Ղազարյան | ՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբ |

Հայաստանը տնտեսական դրական «դոպինգի» տակ է, բայց կան լրջագույն մարտահրավերներ․ Թաթուլ Մանասերյան

«Աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները դրական որոշակի աշխուժություն են մտցրել ՀՀ տնտեսության մեջ․ խոսքն առաջին հերթին ոչ տուրիստական նպատակներով մեր երկիր ժամանած շուրջ 200 հազար քաղաքացիների մասին է, որոնց շնորհիվ աճել է տեղական ապրանքների սպառումը, բարձրացել առևտրաշրջանառությունը, որոշակի աշխուժություն կա անշարժ գույքի շուկայում և այլն»։

Մեկնաբանելով հայաստանյան էկոնոմիկայի վրա ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցությունները՝ հետ կապված զրույցում այսպիսի տեսակետ հնչեցրեց տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

Նրա բնորոշմամբ, Հայաստանն այս պահին տնտեսական առումով «դրական դոպինգի տակ» է։ 

«Իշխանությունները պետք է ազնվություն ունենան և ասեն, թե ինչի հաշվին է այդ տնտեսական աշխուժությունը։ Միաժամանակ, լրջագույն մարտահրավերներ կան, քանի որ տնտեսական սպառնալիքների դաշտն ամբողջությամբ ուսումնասիրված չէ», – նշեց մեր զրուցակիցը։

Մանասերյանի խոսքով,  ռուս-ուկրաինական պատերազմը չի կարող հավերժ տևել, հետևաբար՝ իշխանությունները պարտավոր են լրջորեն ուսումնասիրել և մասնագիտական պատշաճ գնահատականներ տալ տնտեսության մարտահրավերներին։

«Հայաստանն, ի վերջո, վճարելու է խաղաղության գինը, այնպես որ՝ պետք է դուրս գալ «տնտեսական թմբիրից» և առավել խորքային վերլուծություններ անել»,-ընդգծեց տնտեսագետը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ