Lratvutyun.am

Մեր երկրի շահերից է բխում, որ ի վերջո որդեգրենք առանց արտաքին օգնության ապրելու բանաձև․ Փաշինյան | Անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը | Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ | Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին | ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը | Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին | Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից | Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը կմիավորեն իրենց էներգետիկ համակարգերը | Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ | Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն | Մենք բարձր ենք գնահատում Նորին Մեծություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ցուցաբերած ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. Էմիրբեկով | Իտալացի պատգամավորը կասկածվում է օծանելիքի գողության մեջ | Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը | Տավուշում պայքարողները չեն տրվել սադրանքներին | Արդյոք Դավիթ Խաչատուրյանը հրաժարվել է մտադրություններից, թե իսկապես առողջական խնդիր ունի | Փաշինյանը կիրանցիներին ամոթանք է տվել, թե իրենք չեն ուզում իրենց մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության | Վրաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել nւժի կիրառումը ցուցարարների նկատմամբ | Բան չի փոխվել, կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու, ընտրությունը մերն է. Վահե Հովհաննիսյան | Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ | Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև |

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին՝ գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանին, թիմի ավագ Հրաչիկ Թավադյանին, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանին, Սամվել Տեր-Սահակյանին և Մանուել Պետրոսյանին: Երկրից բացակայելու հանգամանքով պայմանավորված՝ հանդիպմանը ներկա չէին շախմատիստներ Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը:

Реклама

Շնորհավորելով հավաքականի անդամներին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է.

«Հարգելի պարոն Փաշիկյան,

Հայաստանի Հանրապետության շախմատի հավաքականի հարգելի անդամներ,

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս և ձեզ՝ Հայաստանի շախմատի հավաքականի հերթական մեծ հաջողության առիթով:

Իհարկե, Հայաստանի շախմատի հավաքականը մեր երկրի պատմության թերևս ամենատիտղոսակիր հավաքականն է՝ երեք անգամ Շախմատային օլիմպիադայի ոսկե մեդալ է նվաճել, մեկ անգամ՝ արծաթե, երեք՝ բրոնզե, Շախմատի թիմային գավաթի աշխարհի հաղթող, այսինքն՝ տիտղոսները շատ երկար կարելի է թվարկել:

Ուզում եմ անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքի համար և ընդգծել հետևյալը, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք, որպես նպատակ, ֆիքսել ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը նվաճի Շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Սա ձևակերպել ենք որպես ռազմավարական նպատակ Հայաստանի համար, և ուզում եմ իմանաք, որ մենք նաև ձեր աջակցությամբ և խորհրդով կամ հայտով պատրաստ ենք անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել՝ դրան հասնելու համար:

Կարծում եմ՝ սա իրոք Հայաստանի համար ռազմավարական նպատակ է, և այն կյանքի կոչելու համար պետք է շատ մեծ աշխատանք կատարել: Այն, ինչ այսօր ունենք, հնարավորություն է տալիս, որ մենք զարգացման հաջորդ քայլն անենք, և դրա համար, իհարկե, Կառավարությունը, ես անձամբ, մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել: Կրկին ուզում եմ շնորհավորել: Եթե ուշադրություն դարձրեցիք, ես մեզ եմ շնորհավորում առաջին հերթին և ոչ թե ձեզ, բայց նաև ձեզ եմ շնորհավորում: Ես ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված իսկապես փառապանծ աշխատանքի համար»:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ շախմատի հավաքականի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի ընթացքի, մրցաշարից ստացած տպավորությունների, ինչպես նաև մեր երկրում ինտելեկտուալ այս սպորտաձևի զարգացման հեռանկարների շուրջ: Արծարծվել են պետական աջակցության ծրագրերին, մայրաքաղաքում ու մարզերում շախմատի դպրոցների բարելավմանը և նոր ենթակառուցվածքների ձևավորմանը, մարզիկների և մարզիչների գործունեության խրախուսմանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը վերահաստատել է Կառավարության՝ իր գործիքակազմով ոլորտի զարգացումը խթանելու պատրաստակամությունը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Շախմատի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, հավաքականի ավագ Հրաչիկ Թավադյանը, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով և Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամներով:

Վարչապետ Փաշինյանը Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին է հանձնել բարձր պարգևները և ևս մեկ անգամ գովեստի խոսքեր ուղղել նրանց՝ իրենց շախմատային հաջողություններով Հայաստանի հեղինակությունը միջազգային մրցաշարերում բարձր պահելու համար:

 

լրահոս

Փոխկապակցված նորություններ