Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճեց տիտղոսը՝ եզրափակիչում 7:2 հաշվով պարտության մատնելով մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին։
77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ամոյանը մրցել էր ճապոնացի Նաո Կուսակայի հետ եւ կամային հաղթանակ տարավ 9:5 հաշվով:
Ամոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 1:1 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Ռեզա Մոխթարիին, 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնել Էմանուել Ալեքսիս Բենիտես Կաստրոյին, քառորդ եզրափակիչում էլ 2:1 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ակիլբեկ Տալանտբեկովի նկատմամբ:87 կգ քաշային Գեւրոգ Թադեւոսյանը չեմպիոնի տիտղոսը կվիճարկի Հունգարիայի ներկայացուցիչ Իշտվան Տակաչի հետ: