Սիրելի՛ ընկերներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ,
Ինչպես գիտեք, 96 տարեկան հասակում հայրս բռնեց հավերժի ճամփան։ Նա ապրեց երկար, արժանապատիվ, սիրով, խոհեմությամբ ու ուժով լեցուն կյանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը:
«Այս օրերին ես հատկապես զգում եմ, թե որքան կարևոր է, երբ կողքիդ մարդիկ են, ովքեր կիսում են կորստի վիշտն ու ցավը։
Սրտանց շնորհակալ եմ բոլորին աջակցության, հոգատարության և ջերմության համար։ Շնորհակալ եմ տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր եկան և իրենց զորակցության խոսքն ուղղեցին ինձ ու իմ ընտանիքին։
Շնորհակալ եմ Հայաստանից, Սփյուռքից ու արտերկրից ստացած հազարավոր զանգերի ու ցավակցությունների համար։
Հավատացեք, Ձեր սերը և ներկայությունը օգնում են հաղթահարել կորստի այս ցավը։
Աստված պահապա՛ն բոլորին․․․»,- գրել է Ծառուկյանը:

