«Տոյոտա Երեւան» ընկերությունը երաշխիքային ոլորտում հեղափոխական ծրագիր է մեկնարկում՝ TOYOTA 10-ը։
Ծրագիրը տրամադրում է մինչեւ 10 տարի կամ 160,000 կմ երաշխիքային ծածկույթ TOYOTA եւ LEXUS մակնիշի այն ավտոմեքենաների համար, որոնք ձեռք են բերվել Հայաստանի կամ Վարստանի պաշտոնական ներկայացուցչից։ Այն այսպես ասած երկարացված երաշխիքային փաթեթ է, որը շարունակվում է գործարանային երաշխիքի ավարտից հետո՝ այն պայմանով, որ ավտոմեքենաները ըստ պլանային գրաֆիկի սպասարկվեն TOYOTA-ի պաշտոնական դիլերում։
Երկարաժամկետ երաշխիքից կարելի է օգտվել առանց լրացուցիչ վճարների։ Պարզապես պետք է հետեւել պլանային սպասարկման գրաֆիկին, եւ TOYOTA 10-ը կակտիվանա ավտոմատ կերպով։

