Բելառուսի հետ Լիտվայի սահմանի փակումից հետո գրեթե 5000 բեռնատարներ մնացել են ճանապարհին։ Նրանք կկարողանան լքել երկիրը միայն Լիտվայի իշխանությունների կողմից սահմանի վերաբացումից հետո, հայտնել է Բելառուսի պետական մաքսային կոմիտեն։
«Հոկտեմբերի 22-ի կիրառվեցին ևս երեք անհիմն սահմանափակումներ, և ներկայիս փակումը երկարաձգվեց մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, ժամը 01:00-ն։ Այս որոշումների արդյունքում գրեթե 5000 լիտվական բեռնատարներ և կցորդներ արգելափակված են Բելառուսում և կկարողանան լքել երկիրը միայն Լիտվայի իշխանությունների կողմից սահմանի վերաբացումից հետո», — հայտնել է Մաքսային կոմիտեն իր Telegram ալիքում։
Ուրբաթ օրը Բելառուսի վարչապետը ստորագրել է կառավարության որոշում, որով սահմանափակվում է լիտվական գրանցում ունեցող բեռնատարների, տրակտորների և կցորդների (կիսա-կցորդիչների) տեղաշարժը բելառուս-լիտվական սահմանով։ Կառավարությունը այս միջոցառումը որակել է որպես անհրաժեշտ պատասխան Լիտվայի միակողմանի գործողություններին, որը բազմիցս և առանց նախնական ծանուցման փակել է բելառուս-լիտվական սահմանի երկայնքով գտնվող սահմանային անցակետերը։

