«Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները շուրջ 30 ժամ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելուց հետո Մարգարայի դաշտերից հայտնաբերեցին արցախցի տատիկին՝ ոտաբոբիկ, սառած վիճակում։
Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն»,- հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
Ժաննա Անտոնյանը Արցախից բռնի տեղահանված է, բնակություն է հաստատել Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում։ Նափորձել էր վերադառնալ Արցախ՝ իր տուն։
Ընտանիքի անդամների խոսքով՝ երեկ ժամը 15:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։
Թոռը՝ Արտակը, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում պատմել էր, որ տատը չի հաշտվում հայրենիքի կորստի հետ․
«Միշտ ասում էր՝ իմ տուն եմ գնում»։

