Հրդեհ է բռնկվել Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող շինությունում, որտեղ գործում են հանրային սննդի կետեր և այլ խանութներ։ Հայտնում են լրատվամիջոցները և տարածում տեսանյութեր:
Մարդկանց տարհանում են այրվող շինությունից։
Այս առնչությամբ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՆԳՆ-ից
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին»։

