Երկաթուղային ուղով Հայաստան է հասել ղազախական հացահատիկով բեռնված գնացքը

Գիշերը Հայաստան է ժամանել 1000 տոննա ղազախական հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունը:

Տավուշի մարզի «Այրում» կայարանում գնացքի ժամանմանը ներկա են գտնվել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու Ղազախստանի դեսպանը:

«Սա նախ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համատեքստում՝ ի կատարումն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի: Նախօրեին նաև ռուսական ցորենն էր գնացքով հասել Հայաստան:

Սա ոչ միայն քաղաքական նշանակություն ունի, այլ ունի կարևոր տնտեսական նշանակություն: Էականորեն կրճատվում է Հայաստան տեղափոխվող բեռների վրա ծախսվող ժամանակը»,- ասել է նախարարը:

Ղազախստանի դեսպանի գնահատմամբ, սա պատմական իրադարձություն է:

«Ներկա պահին Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ աճ են արձանագրել: Այսօրվա իրադարձությունը դրա վառ արտահայտությունն է»,- ասել է դեսպանը:

Լրահոս