Սոցիալիստական շարժումը վստահ է՝ Հայաստանը կարող է վերականգնվել միայն սոցիալական արդարության, հավասարության, ուժեղ պետականության և ազգային պատասխանատվության ճանապարհով. Հայաստանի Սոցիալիստական շարժման ղեկավար Արթուր Գիշյան

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, մեր ազգի հիշողության մեջ դրված է ծանր ու ցավալի էջ․ կապիտուլյացիայի ստորագրման օրը։ Այս մասին, իր ֆեսբուքյան էջում գրել է Հայաստանի սոցալիստական շարժման ղեկավար Արթուր Գիշյանը: Օր, երբ պետական համակարգի փլուզումը, քաղաքական անպատասխանատվությունն ու տքնաջան կուտակված սխալները բերեցին աղետալի հետևանքների։

Բայց նոյեմբերի 9-ը միայն պարտության մասին չէ․ այն նաև պարտադրող հիշեցում է, որ այս ողբերգությունը պատահական չէր։
Սա 35 տարի շարունակ Հայաստանում վարվող սխալ քաղաքականության, օլիգարխիկ կառավարման և վայրենի կապիտալիզմի ուղիղ հետևանքն է։

Այն քաղաքական համակարգը, որը երեք տասնամյակ երկրի վրա գերիշխեց, դրեց պետությունը վաճառականի պես սեղանի վրա՝ զրկելով Հայաստանին ռազմավարական մտածողությունից, խորությամբ նախագծված պետականությունից ու ազգային պատասխանատվությունից։

Այսօր հարկ կա ոչ թե լացելու, այլ հասկանալու՝
մենք պարտվեցինք, որովհետև 35 տարի պետությունը ղեկավարել են մարդիկ, ովքեր Հայաստանը տեսել են որպես սեփական բիզնես, ոչ թե որպես հասարակական արժեքների կրող պետություն։

Սոցիալիստական շարժումը վստահ է՝
Հայաստանը կարող է վերականգնվել միայն սոցիալական արդարության, հավասարության, ուժեղ պետականության և ազգային պատասխանատվության ճանապարհով։

Նոյեմբերի 9-ը թող դառնա ոչ թե անվերջ ցավ, այլ վերելքի սկզբնակետ։
Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի այլևս ոչ մի ղեկավար իրավունք չունենա սեփական սխալներով վտանգելու մեր պետության ապագան։

Մենք հաղթելու ենք, երբ ավարտենք կապիտալիստական ավերակների դարաշրջանը և կանգնենք ժողովրդի կողքին։

Լրահոս