Նաիրի համայնքի ավագանու անդամները, վարչական շրջանների ղեկավարները և ՏԻՄ մյուս ներկայացուցիչները գիտակցում են իրենց գործունեության կարևորությունը. Նորայր Սարգսյան

Հարգելի՛ գործընկերներ` ավագանու անդամներ, վարչական շրջանների ղեկավարներ, համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 29-ամյակի առթիվ: Այս մասին, ֆեսբուքյան իր  էջում գրել է Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյան։

Կառավարման ժողովրդավարացման գործընթացի կարևոր նպատակներից է համայնքի կայուն զարգացումը և բարեկեցիկ միջավայրի կառուցումը։

Հանդիսանալով բնակչին ամենամոտ կանգնած կառավարման օղակ ՏԻՄ-երը քաջատեղյակ են համայնքային ընդհանուր և յուրաքանչյուր անդամի սոցիալ-տնտեսական խնդիրներին, զարգացման հեռանկարներին և դրանց հասնելու բարդ ու պատասխատանու ճանապարհին:

ՏԻՄ ներկայացուցիչներից պահանջվում է արհեստավարժություն, կարեկից լինելու հատկություն և ամենօրյա ուշադիր, հոգատար աշխատանք համայնքի բնակիչների առօրյա հարցերին արձագանքելու ու լուծելու համար։

Հանրահայտ ճշմարտություն է ուժեղ համայնք- հզոր պետություն եզրույթը։

Կառավարություն-համայնք ակտիվ համագործակցության շնորհիվ ավելի արագ են գործնական լուծում ստանում համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման բազմաթիվ հարցեր։

Դրա վառ օրինակն են Նաիրի համայնքում ճանապարհաշինության, փողոցների լուսավորության անցկացման, թաղամասերի գազաֆիկացման, ոռոգման ցանցի, ջրահեռացման, խմելու նոր ջրագծերի կառուցման, մանկապարտեզների, մշակույթի տների վերանորոգման և կահավորման, հուշարձանների շրջակայքի և զբոսայգիների բարեկարգման, կանչապատման և մյուս բնագավառներում իրականացված և իրականացվող աշխատանքները։

Նաիրի համայնքի ավագանու անդամները, վարչական շրջանների ղեկավարները և ՏԻՄ մյուս ներկայացուցիչները գիտակցում են իրենց գործունեության կարևորությունը և հաջողությամբ են համատեղում ջանքերը նշված ծրագրերն իրականացնելու գործում:

Մասնագիտական տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ ՏԻՄ ներկայացուցիչներին՝ մաղթելով առողջություն, ծրագրերի իրականացում, հաստատակամություն և հետևողականություն համայնքի զարգացման պատասխանատու գործում։

Լրահոս