ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը

Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հանրային գործիչներ, վետերաններ և հոլիվուդյան աստղեր։

Միջոցառման ընթացքում «ԱՄՆ Դաշնային իրավապահ մարմինների ասոցիացիան» պարգևներ է հանձնել դաշնային կառույցների ղեկավարներին և վետերաններին:

Դեսպանը շփումներ է ունեցել տարբեր պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝
• ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոյեմի,
• ԱՄՆ Մաքսային և Իրավապահ Ծառայությունների (ICE) տնօրեն Թոդ Լայոնսի,
• ԱՄՆ սահմանային հարցերի պատասխանատու (Border Czar) Թոմ Հոմանի,
• ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Սին Քուրանի հետ:

Գալա երեկոյի ժամանակ դեսպանը կարճատև շփումներ է ունեցել նաև հայկական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, Valuetainment-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Բեթ-Դեյվիդի, Fox News-ի հայտնի մեկնաբան և հաղորդավար Թայրուսի և այլ անձանց հետ:

Ambassador Narek Mkrtchyan attended a Veterans Day event hosted at the Mar-a-Lago residence of U.S. President Donald Trump.

The event gathered high-ranking officials from multiple U.S. government agencies, along with public figures, veterans, and celebrities.

During the ceremony, the U.S. Federal Law Enforcement Officers Association presented awards to heads of federal agencies and veterans.

The ambassador engaged with a number of officials, including:
• U.S. Secretary of Homeland Security Kristi Noem,
• U.S. Immigration and Customs Enforcement (ICE) Director Todd Lyons,
• U.S. Border Czar Tom Homan,
• U.S. Secret Service Director Sean Curran.

During the gala evening, Ambassador Mkrtchyan also had brief exchanges with Patrick Bet-David, an American entrepreneur of Armenian descent and CEO of Valuetainment, as well as Tyrus, Fox News commentator and host.

Լրահոս