Կառավարությունը 2025–ի ձմեռային զորակոչի մասին որոշում կայացրեց. Այն կմեկնարկի հունվարի 7–ից

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում կայացրեց։

Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամետը սահմանել 2026թ հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

Բացի այդ, ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն մինչև 2025–ի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունք­ներով պարտադիր զինծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները:

Լրահոս