Քիչ առաջ միջադեպ գրանցվեց Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ։
NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ ներկա քաղաքացիներից մեկն իր դժգոհությունը հայտնեց, որ պատարագի ժամանակ զեղչվել է կաթողիկոսի անունը, որից հետո անվտանգության աշխատակիցները քաղաքացուն գրկած, քաշքշելով դուրս բերեցին եկեղեցուց։ Այնուհետեւ ոստիկանները քաղաքացուն բերման ենթարկեցին։ Ըստ կադրերի՝ բերման ենթարկվածը Հովհաննես Իշխանյանն է։
ՆԳՆ–ից կատարվածի վերաբերյալ հայտնել են. «Միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ երկու անձ տարածքից հեռացվել են։ Ձերբակալվածներ չկան»։

