Դեսպան Քվինը հունվարի կեսին կավարտի իր առաքելությունը Հայաստանում․ ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվի. ԱՄՆ դեսպանատուն

Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում, այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։  Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս