Արարատի մարզում բախվել են մեքենաներ. դրանցից մեկը կողաշրջված հայտնվել է փոսում

Դեկտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18։20-ի սահմաններում Դալար-Այգեստան-Դվին ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Վահագն Սարգսյանի վարած Volga մակնիշի և Երևանի բնակիչ 30-ամյա Վահե Մկրտչյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջված հայտնվել է փոսում։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Վ․ Մկրտչյանը հետազոտման նպատակով դիմել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լրահոս