Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա 9 վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գարեգին Բ․-ի վարած «Jeep Cherokee» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Դ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Լրահոս