Խամենեին պլանավորում է փախչել Մոսկվա, եթե Իրանում անկարգությունները սրվեն

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին մշակել է տարհանման ծրագիր, եթե Իրանի անվտանգության ուժերը չկարողանան ճնշել բողոքի ցույցերը։

Այս մասին հայտնել է The Times-ը՝ հղում անելով հետախուզական զեկույցին։

Հոդվածում նշվում է, որ 86-ամյա իրանցի առաջնորդը պլանավորում է փախչել Թեհրանից՝ իր 20 օգնականներից և ընտանիքի անդամներից բաղկացած մերձավոր շրջապատի ուղեկցությամբ, եթե տեսնի, որ բանակն ու անվտանգության ուժերը անցնում են ցուցարարների կողմը կամ դադարում են կատարել հրամանները։

«Խամենեին փախչում է Մոսկվա, քանի որ նրա համար այլ տեղ չկա», — թերթին ասել է Բենի Սաբտին, որը տասնամյակներ շարունակ ծառայել է Իսրայելի հետախուզությունում։

Փախուստի ծրագիրը, նշում է Times-ը, հիմնված է Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի փորձի վրա։

Լրահոս