Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

«Ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես այս նոր համակարգի միջոցով։ Այն այժմ ամբողջությամբ գործում է հետևյալ հղումով՝ USTravelDocs.com։

Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ ձեր հարցազրույցին ըստ նշանակման։ Որևէ փոփոխություն անհրաժեշտություն չկա»,–ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս