Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Լրահոս