Երևանում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, տապալել այն և սկսվել է գազի արտահոսք

Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը։

Դեպքի վայրում հավաքվածներից մեկը պատմել է, որ գազատար խողովակին հարվածել է կցորդիչով բեռնատար և տապալել գետնին, ինչից հետո դեպքի վայրից հեռացել է բեռնատարը։ Նա նշեց նաև, որ գազատար խողովակի տապալելու հետևանքով վնասվել է նաև կայանված ավտոմեքենայի դիմապակին և թափքը։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում է դեպքի հանգամանքները, բեռնատարի մակնիշը ու վարորդի ինքնությունը։

Լրահոս