«Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը. Թուրքիայի տրանսպորտի նախարար

«Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է նախագծի վրա աշխատանքները։

«Նախիջևանի կողմում կան նաև անավարտ հատվածներ։ Ադրբեջանը, հավանաբար, այս տարի կսկսի դրանց շինարարությունը», — նշել է Ուրալօղլուն։

Նրա խոսքով՝ թուրքական կողմն այս տարի առաջընթաց է ակնկալում այս ուղղությամբ։

Լրահոս