Զովունիում աշխատանքները չեն դադարում․ վարչական ղեկավարի վերահսկողությամբ իրականացվում են ծրագրեր

Զովունի համայնքում շարունակվում են համայնքային նշանակության աշխատանքները, որոնք իրականացվում են վարչական ղեկավար Արտաշես Ղարիբյանի համակարգմամբ և անմիջական վերահսկողությամբ։ Lratvutyun.am-ի տեղեկություններով՝ իրականացվող ծրագրերի հիմնական նպատակը համայնքի ենթակառուցվածքների բարելավումն ու բնակիչների առօրյա կյանքի պայմանների զգալիորեն լավացումն է։

Վարչական ղեկավարի ուշադրության կենտրոնում են գտնվում համայնքի ճանապարհային հատվածների բարեկարգումը, ներքին փողոցների հարթեցման և ընթացիկ վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև փողոցային լուսավորության համակարգի վերականգնումն ու ընդլայնումը, ինչը կարևոր նշանակություն ունի ինչպես անվտանգության, այնպես էլ բնակիչների հարմարավետության տեսանկյունից։

Միաժամանակ իրականացվում են սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներ, մաքրվում են բակերը, հանրային տարածքներն։ Հատուկ ուշադրություն է դարձվում համայնքի ընդհանուր տեսքի բարելավմանը՝ կանաչապատման և բարեկարգման միջոցով։

Lratvutyun.am-ը տեղեկացավ նաև, որ Արտաշես Ղարիբյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում համայնքի բնակիչների հետ, լսում նրանց բարձրացրած խնդիրներն ու առաջարկները, որոնք հնարավորության սահմաններում ներառվում են առաջիկա ծրագրերում։ Վարչական ղեկավարը կարևորում է բաց ու անմիջական կապը բնակչության հետ՝ համարելով դա արդյունավետ կառավարման առանցքային բաղադրիչ։

Բացի ենթակառուցվածքային աշխատանքներից, ուշադրության կենտրոնում են գտնվում նաև դպրոցները, մանկապարտեզները և այլ հասարակական կառույցները, որոնց հետ իրականացվում է ակտիվ համագործակցություն։

Ընդհանուր առմամբ, Արտաշես Ղարիբյանի ղեկավարությամբ Զովունի համայնքում իրականացվող աշխատանքները միտված են համայնքի կարգավորմանը։

Lratvutyun.am-ը կշարունակի հետևել Զովունի համայնքում տեղի ունեցող գործընթացներին և պարբերաբար անդրադառնալ իրականացվող աշխատանքներին։

Լրահոս