Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը եկել է Չարենցավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ դիմավորելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով այսօր Չարենցավանում է մասնակցելու Եկեղեցու բարենորոգման սուրբ և անմահ պատարագին։
Հարցերին ի պատասխան՝ Հակոբ Շահգալդյանն ասաց. «Եկել եմ երկրի ղեկավարին դիմավորելու»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակնօրյա պատարագի կմասնակցի Չարենցավանի եկեղեցում։ Ինչպես ամեն կիրակի, այսօր ևս բազմաթիվ քաղաքացիներ են մասնակցում։
Հիշեցնենք, ավելի վաղ վարչապետն ասել էր, որ կիրակի օրերին տարբեր եկեղեցիներում կմասնակցի պատարագի՝ առանց նախապես հայտնելու, թե որ մեկում։

