Արմավիր քաղաքում գործող լավագույն գիշերային ակումբներից մեկը համարվում է CEZAR_CLUB գիշերային ակումբը, որը գտնվում է Երևանյան 15/2 հասցեում։
Ակումբը աչքի է ընկնում բարձր մակարդակի անվտանգությամբ, ժամանակակից և բարձրակարգ լուսավորությամբ, ինչպես նաև կազմակերպված ու կուլտուրական даմիջավայրով։ Տեղի քաղաքացիների խոսքով՝
CEZAR_CLUB-ը այն եզակի վայրերից է, որտեղ կարելի է լիարժեք հանգստանալ՝ առանց վեճերի կամ անպատշաճ վարքագծի դրսևորումների։ Այցելուները նշում են, որ այստեղ տիրում է բացառապես դրական մթնոլորտ, և ամեն ինչ կազմակերպված է բարձր որակով։
Lratvutyun.am լրատվական կայքը զրուցել է ակումբի հիմնադիր տնօրենի հետ, ով չցանկացավ հանդես գալ հրապարակային կերպով, սակայն ընդգծեց, որ ակումբի ստեղծման հիմնական նպատակը եղել է որակյալ ու անվտանգ միջավայր ապահովելը՝ հատկապես տեղացիների համար։
«Ամեն ինչ արվել է այնպես, որ մարդիկ իրենց զգան հանգիստ, ապահով և բարձր տրամադրությամբ։ Մենք փորձել ենք հավասարակշռել գները, սպասարկման որակը և անվտանգության կանոնները, որպեսզի բոլորը գոհ մնան», — նշել է հիմնադիր տնօրենը։
Մեզ հետ զրույցում մի շարք քաղաքացիներ նաև հայտնել են, որ
CEZAR_CLUB գիշերային ակումբը արդեն դարձել է ոչ միայն Արմավիրի, այլև Երևանի այցելուների նախընտրելի վայրերից մեկը։ Շատերը հատուկ Երևանից մեկնում են Արմավիր՝ հենց այս ակումբում ժամանակ անցկացնելու համար՝ նշելով սպասարկման բարձր մակարդակն ու ընդհանուր հիանալի կազմակերպվածությունը։

