Իսրայելը կբացի Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին Ռաֆահի անցակետը

Իսրայելը որոշել է սահմանափակ կերպով և Իսրայելի լիակատար վերահսկողության ներքո բացել Ռաֆահի անցակետը, որը գտնվում է Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետանոց ծրագրի շրջանակներում Իսրայելը համաձայնել է սահմանափակ կերպով բացել Ռաֆահի անցակետը միայն մարդկանց անցման համար և Իսրայելի լիակատար վերահսկողության ներքո», — ասվում է հայտարարության մեջ։

Լրահոս