Էջմիածինի քաղաքապետ Արգիշտի Մեխակյանը այցելեց Սեդա տատիկին, ով նշում է իր 100-ամյա հոբելյանը

Այսօր Էջմիածինի քաղաքապետ Արգիշտի Մեխակյանը այցելեց Արագած բնակավայր՝ հանդիպելու Սեդա տատիկի հետ, ով նշում է իր 100-ամյա հոբելյանը:

Այս նշանակալի օրը ևս մեկ անգամ ընդգծեց համայնքի ավագ սերնդի դերը մեր պատմության ու արժեքների պահպանման գործում:

Սեդա տատիկի կյանքը օրինակ է տոկունության, համբերության և մարդկային ջերմության: Նա ունի 3 երեխա, 10 թոռ, 27 ծոռ և 2 կոռ, և իր հարազատների սիրով ու հոգատարությամբ շրջապատված՝ այսօր նշում է իր հոբելյանական տարիքը:

Լրահոս