ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից, ինչպես որ վարչական վարույթի ընթացքում զրկված էր պաշտպանության իրավունքից

ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից, ինչպես որ վարչական վարույթի ընթացքում զրկված էր պաշտպանության իրավունքից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Վարդան Ալոյանը:

«ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկ տոկոս չի մտնում սակագնի մեջ, սա սուտ տեղեկություն է, մեր բնակչությունը այդ վարկերի համար որևէ դրամի վճարում չի իրականացրել:

Մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ, քանի որ դատարանը այս գործը պետք է քննի 2 ամսյա ժամկետում, զուգահեռ նաև կառավարությունն էլ 3 ամսյա ժամկետում պետք է առաջարկ ներկայացնի ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը ձեռք բերելու համար, մեր կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացվել վարչական վարույթը կասեցնելու:

Ռոմանոս Պետրոսյանին միջնորդել ենք որպես 3-րդ ներգրավվելու, ինքն էլ որոշակի վարչական մարմին է, բայց ՀԷՑ-ի ներկայացուցիչը չէ ու ՀԷՑ-ին ներկայացնելու իրավասություն չունի, նրանց շահերը հակադրվում են:

Դատարանը այս մասով մերժեց ու չթողեց երրորդ անձ ներգրավվել, ինձ էլ՝ որպես ներկայացուցիչ, չթողեց, որ ներկայացնեմ: ՀԷՑ-ին ներկայացնում է Ռոմանոս Պետրոսյանի կողմից լիազորված անձը, ով դատական նիստերին չի ներկայանում ու որևէ դիրքորոշում չի հայտնում»,- նշել է նա:

Նշենք, որ այսօր ընթանում էր «Տաշիր Կապիտալն» ընդդեմ ՀԾԿՀ-ի. ՀԷՑ-ի լիցենզիան պետք է վերականգնել դատական նիստը:

Լրահոս