Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավակի, որն, ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն, թմրանյութեր էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան մաս, այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):
«Հարավային նիզակ» օպերատիվ խումբը հարված է հասցրել մի նավի, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից: Ըստ հետախուզության տվյալների՝ այն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրամաքսանենգության հայտնի երթուղով և զբաղվում էր թմրամաքսանենգության գործողություններով։ Գործողության ընթացքում սպանվել է երեք թմրաահաբեկիչ», — ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։Գործողության ընթացքում ամերիկյան ուժերը չեն տուժել։

