Lratvutyun.am

Նիկոլ Փաշինյանը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները | «Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոյի հիմնադիրը մեծապես կարևորում է հաճախորդի անձնական տվյալների պաշտպանությունն ու գաղտնիության ապահովումը | Արցախը կերան, արցախցինե’ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան | Աշտարակ-Էջմիածին ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում | Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին | Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ Էրդողան | Բագրատ Սրբազանը Աբովյան կհասնի ժամը 20:00-ին | Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու հիման վրա կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը. Փաշինյանը՝ ԵՏՄ ԲԽ նիստին | ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին | Պետք է պայքարել, համոզմունք ու հավատք ունենալ, քանի որ մեր ողջ կյանքը պայքար է.Բագրատ Սրբազան | ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում | Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք Արցախցին հիմա ցավով է ապրում.Գայա Արզումանյան | «Նալբանդյան» ալյուրն արտադրվում է հատընտիր ցորենի հատիկներից, մշակվում ժամանակակից սարքավորումներով և իր սպառողին է հասնում բարձր որակական հատկանիշներով | ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը այցելեց «Դիջիթեյն» ընկերություն հիմնադիր ղեկավար Վարդգես Վարդանյանի հետ շրջայց կատարեցին, ծանոթանալով բիզնես ուղղություններին, հաջողություններին և ապագա ծրագրերին (լուսանկարներ) | Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ | Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան | ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ | Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում | Պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ | Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ |

Միակ անսասան մնացած ազգային ինստիտուտը Հայ առաքելական եկեղեցին է, որի դեմ հարձակումները անթույլատրելի է. Արթուր Ասատրյան

Հայտարարություն

Հայ խաչակիրների ազատագրական շարժման կենտրոնական գրասենյակը հավաստի տեղեկություններ է ստանում առ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմնակիցները ստեղծել են «Վարդանանք» անունով նոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ակցիաներ իրականացնելն է և նրա հրաժարականը պահանջելը։ Ըստ մեր աղբյուրների՝ Վեհափառի դեմ առաջիկա մեծ գործողությունը սպասվոում է Էջմիածնի կենտրոնական հրապարակում 2024 թվականի փետրվարի 24-ին։

Այդ շարժման համակրգողն ԱՄՆ քաղաքացի Անդրանիկ Դովլաթյանն է, ով վերջերս է տեղափոխվել Հայաստան։

Այս ամենը տեղավորվում է Հայաստանի իշխանությունների գործողությունների տրամաբանության մեջ։ Նրանք հետևողականորեն ոչնչացնում են մեր Հայրենիքի բոլոր պետական ​​կառույցները․ իրենց թեթեւ ձեռքով կազմաքանդվել են Հայաստանի զինված ուժերն ու հատուկ ծառայությունները, աստիճանաբար ոչնչացվում են կրթական համակարգն ու մշակույթի կայացած օջախները։ Պետությունը սրընթաց կերպով վերածվում է բռնապետության՝ խամաճիկ նախագահով, մանկապարտեզ հիշեցնող խորհրդարանով, իսկ նախարարություններն ու գերատեսչությունները ղեկավարում են անփորձ մարդիկ, որոնք մղոններով հեռու են իրենց վստահված ոլորտներից։

Միակ անսասան մնացած ազգային ինստիտուտը Հայ առաքելական եկեղեցին է, որի դեմ հարձակումները սկսվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո։ Կասկածից վեր է, որ հակաեկեղեցական շարժումն ուղղորդվում է իշխանության ամենաբարձր օղակների կողմից։

Հայ խաչակիրների ազատագրական շարժումը խստիվ դատապարտում է մեր եկեղեցու վրա հարձակումների ցանկացած դրսևորում, հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա ճնշումներ գործադրելու փորձերը։

Հայ առաքելական եկեղեցին կաթողիկոս ընտրելու 1700 տարվա ավանդույթներ ունի: Բազում դարերի ընթացքում շատ արտաքին նվաճողներ՝ կայսրեր, թագավորներ, շահեր, խաներ, սուլթաններ ու զանազան ուժեր փորձել են փոփոխել այդ ավանդույթները… Բայց հայ եկեղեցին միշտ դիմակայել է ու պաշտպանել իր իրավունքները՝ սեփական անաղարտությամբ պահպանելով հայի ինքնությունն ու հայոց պետականությունը։
Վստահ ենք, որ Հայ առաքելական եկեղեցին կկարողանա կանգուն մնալ այժմ էլ, երբ նրա դեմ գործում է ստոր ու ապազգային ուժերի մի մեծ խառնակչախումբ՝ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորության գլխավորությամբ։

Կոչ ենք անում Հայաստանի բոլոր հայրենասեր ուժերին միավորվել և համատեղ ուժերով պաշտպանել ազգային հպարտության մեր վերջին բաստիոնը։

Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է.
Հայ խաչակիրների ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Ասատրյանը։

 

լրահոս

Փոխկապակցված նորություններ