Lratvutyun.am

Ինչ հայեցակարգի վրա հիմնվելով ենք պատրաստվում ապահովել մեր պետության հարատևությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին: «Ես ուզում եմ ելույթը սկսել կուսակցության ծրագրից մի մեջբերումով. մենք կուսակցության ծրագրում ունենք հետևյալ ենթավերնագիրը՝ «Կուսակցության գործունեության նպատակները», որտեղ արձանագրված է, որպես առաջին նպատակ, ՀՀ-ի հարատևության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, տարածաշրջանային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային, սոցիալ-հոգեբանական […]

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին վերջին շտկումներն է անում փետրվարի 12-18-ը Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին վերջին շտկումներն է անում փետրվարի 12-18-ը Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: Մրցաշարում ելույթ են ունենալու Արսեն Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 […]

Վազորդ Երվանդ Մկրտչյանը Ստամբուլում հաղթել է թուրք մրցակիցներին և ոսկե մեդալ նվաճել

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում։ Գյումրեցի մարզիկը հաղթող է ճանաչվել 1500 մետր վազքատարածությունում։ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում ընդգրկված են նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և […]

Ֆրանսիայի «Շինոն» ատոմակայանում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 10-ին Ֆրանսիայի «Շինոն» ատոմակայանում հրդեհ է բռնկվել: Հրդեհի պատճառով գործարկվել է անվտանգության ավտոմատ համակարգը, որը դադարեցրել է երրորդ էներգաբլոկի աշխատանքը։ Ատոմակայանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դադարեցվել է նաև չորրորդ էներգաբլոկի աշխատանքը։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունները․ հրդեհը մարվել է։ Նշվում է, որ տուժածներ չկան, շրջակա միջավայրին վտանգ չի […]

Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն Համաշխարհային Ասոցիացիայի / World Association of Detectives / անդամ և կոորդինացնում է Ասոցիացիայի աշխատանքներն Անդրկովկասի և Միջին Ասիայի պետություններում

Արդեն 3 տարի է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունն է ծավալել «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն»։ Բյուրոն հիմնադրվել է 2021թ-ին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում առաջին և միակ դետեկտիվ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը: «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» հանդիսանում է Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի / World Association of Detectives / անդամ և կոորդինացնում է Ասոցիացիայի աշխատանքներն Անդրկովկասի և […]

Պետք է նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից․ Քերոբյան

Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ մշակվող` ՀՀ 2025-2030 թթ․ արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի արդյունքների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Քննարկվել են արտահանման ռազմավարության մշակման առաջին փուլի […]

Ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում տարածաշրջանում. Կոպիրկին

Ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության հնարավոր վերադարձի համար պայմաններ ստեղծելու առումով։ Այս մասին Radio Sputnik-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Չնայած այն քննադատություններին, որոնք մենք հաճախ ենք լսել և շարունակում ենք լսել մեր խաղաղապահների հասցեին, նրանք իսկապես շատ մեծ, […]

Հայաթափված է Արցախը Ադրբեջանի կողմից շարունակվում են ոտնձգությունները հայկական սրբավայրերի նկատմամբ, փաստագրված են նաև սրբատեղիների ոչնչացման դեպքեր. Վեհափառ

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերեց արքեպիսկոպոս Ակսիյին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավոր առաքելություն ի նպաստ Հայաստանում ռուսական համայնքի հոգևոր կյանքի զորացման և երկու […]

Թբիլիսյան խճուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին։ Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից հրդեհի հետևանքով տուծածներ չկան։ Հաղորդվում է, որ ձևավորվել է օպերատիվ շտաբ։ Նախնական տվյալներով՝ մոտ 6000 քմ ընդհանուր պահեստային տարածքում այրվել է 5000 քմ հատվածը՝ պահեստավորված ապրանքներով: Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում։ Հրդեհաշիջման աշխատանքները […]

2023-ի սեպտեմբերյան իրադարձությունները ԼՂ-ում անտեղի չեն եղել․ հայկական կողմը դեռ 2022-ին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Գալուզին

2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում անտեղի չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոփարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Հայկական կողմը դեռ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։ Միաժամանակ, այն ժամանակ չէր լուծվել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը», – նշել […]

Միակ անսասան մնացած ազգային ինստիտուտը Հայ առաքելական եկեղեցին է, որի դեմ հարձակումները անթույլատրելի է. Արթուր Ասատրյան

Հայտարարություն Հայ խաչակիրների ազատագրական շարժման կենտրոնական գրասենյակը հավաստի տեղեկություններ է ստանում առ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմնակիցները ստեղծել են «Վարդանանք» անունով նոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ակցիաներ իրականացնելն է և նրա հրաժարականը պահանջելը։ Ըստ մեր աղբյուրների՝ Վեհափառի դեմ առաջիկա մեծ գործողությունը սպասվոում է Էջմիածնի կենտրոնական հրապարակում 2024 թվականի փետրվարի 24-ին։ […]

18 տոկոսով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը․ Փաշինյանը՝ Միասնական սոցիալական ծառայությունում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և նրա տեղակալները ներկայացրել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների, ինչպես նաև 2023 թ.-ի բյուջեի արդյունքային ցուցանիշների վերաբերյալ վերլուծությունը և համապարփակ տեղեկատվությունը։ Ներկայացվել է, որ ոլորտային […]