Lratvutyun.am

Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան | Նիկոլ Փաշինյանի ասուլիսը | Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ | Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար | Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը | Մեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) | Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից | «Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ խաղաղության հաստատումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից. Արարատ Միրզոյան | Համեղ սնվելու լավագույն տարբերակը ԳՆԹՈւՆԻՔՆ է Արի Ապարան «Գնթունիք» | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) | Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ | Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին | Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ | Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները | Մայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների | Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր |

2023-ի սեպտեմբերյան իրադարձությունները ԼՂ-ում անտեղի չեն եղել․ հայկական կողմը դեռ 2022-ին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Գալուզին

2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում անտեղի չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոփարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայկական կողմը դեռ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։ Միաժամանակ, այն ժամանակ չէր լուծվել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը», – նշել է Գալուզինը՝ հավելելով, որ այժմ ԼՂ-ն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտ։

Նա նաև շեշտել է, որ «ռուսական կողմի ջանքերով, այդ թվում՝ վեց խաղաղապահի կյանքի գնով է հնարավոր եղել խուսափել խաղաղ բնակչության շրջանում զգալի զոհերից», ինչպես նաև «ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն ձեռք բերվել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև բանակցություններ անցկացվել»։

լրահոս

Փոխկապակցված նորություններ