Lratvutyun.am

Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին | Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր | Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում | Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդ է հանկարծամահ եղել | Վաղն առավոտ ժամը 8.00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ Սրբազան | Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին | ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից | Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզում 4 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․օդի ջերմաստիճանը կնվազի | «ՌԴ սահմանապահները դուրս են գալիս Գորիս-Ճակատեն հատվածից»․ Դ․ Գալստյան | Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար | Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ | Եվրոպան պետք է պատրաստ լինի զսպելու Ռուսաստանին. Մակրոն | Թբիլիսիում ոստիկանությունը խիստ վերահսկողության տակ է վերցրել նաեւ իշխող «Վրացական երազանք»-ի գրասենյակը | Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի | Բելգորոդում, ուկրաինական հարվածի հետևանքով, 10-հարկանի շենք է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ) | Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզը վերանորգվել է | Մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների. Վահե Հովհաննիսյան | Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում | Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ |

Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն Համաշխարհային Ասոցիացիայի / World Association of Detectives / անդամ և կոորդինացնում է Ասոցիացիայի աշխատանքներն Անդրկովկասի և Միջին Ասիայի պետություններում

Արդեն 3 տարի է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունն է ծավալել
«Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն»։ Բյուրոն հիմնադրվել է 2021թ-ին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում առաջին և միակ դետեկտիվ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը:

«Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» հանդիսանում է Դետեկտիվների
Համաշխարհային Ասոցիացիայի / World Association of Detectives / անդամ և կոորդինացնում է Ասոցիացիայի աշխատանքներն Անդրկովկասի և Միջին Ասիայի պետություններում: Ստորև ներկայացված ծառայությունները Բյուրոյի կողմից մատուցվում են ոչ միայն ՀՀ տարածքում, այլ նաև Ասոցիացիայի անդամ հանդիսացող և համագործակցող շուրջ 160 պետություններում: «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» հետաքննություններն իրականացնում է բացառապես OSINT (Open Source Intelligence) կամ բաց և հանրամատչելի աղբյուրների միջոցով, հետախուզության մեթոդներով՝ առաջնորդվելով Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ Օրենքի պահանջներով:

Այսօր OSINT տեխնոլոգիաները կիրառվում են ինչպես կոմերցիոն խնդիրների, այնպես էլ
պետական ​​մակարդակով խնդիրների լուծման համար։

OSINT կամ բաց, հանրային աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների օգտագործման հիմնական առավելությունները ստացված տեղեկատվության հետագա օրինականացման հնարավորությունն է, քանի որ այն ամենը, ինչ հավաքվում է, հասանելի է համացանցի անծայրածիր միջավայրում:

Գլխավորն այդ տեղեկատվությունը գտնելն է: Բյուրոն կարող է գտնել, քանի որ հանդիսանալով Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի / World Association of Detectives / ասոցիացիայի անդամ հասանելիություն ունի շատ տեղեկատվական համակարգերի:

Ներկայացնում ենք «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» կողմից առաջարկվող ծառայությունների ցանկը.

Իրավաբանական անձանց համար.

– Բիզնես գործընկերների իրավական և տնտեսական անաղարտության մասով գնահատում,այդ թվում գործընկեր կազմակերպությունների ղեկավարների անձնական ու գործարար հատկանիշների վերլուծությամբ,

– Աշխատակիցների անաղարտության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում, առկա տեղեկատվության ստուգում,

-Կոնտրագենտների, գործընկերների, մրցակիցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և տվյալների ստուգում,

– Մրցակիցների մասին տեղեկատվության տրամադրում. ընկերության գործունեության բացասական կողմերի բացահայտում, բիզնեսի մասշտաբների որոշում, մասնաճյուղերի որոնում, արտաքին և ներքին կազմակերպչական կառուցվածքի և կադրային քաղաքականության ուսումնասիրություն, ընկերության դիրքի վերլուծություն շուկայում,

– Բիզնեսում բաժնեմասերի ձեռք բերման, պայմանագրերի կնքման, առևտրային գործարքների ժամանակ տեղեկատվական և իրավաբանական աջակցություն, գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտում / նախկին բաժնետերեր, վաճառքի իրական պատճառներ, ֆինանսական կամ իրավական խնդիրներ և այլն/ due diligence,

– Ընկերության իրական գտնվելու վայրի հեռախոսահամարների և հասցեների միջև
համապատասխանության հաստատում,

– Փաստաթղթերի իսկության ստուգում և հավաստում,

– Ընկերությունների վարկունակության մոնիտորինգ,

– Հեղինակային և հարակից իրավունքների հետ կապված խնդիրների կարգավորում,

-Պարտապան հաճախորդների մասով ուսումնասիրությունների իրականացում՝ բռնագանձման հնարավոր աղբյուրների բացահայտման մասով,

– Մրցակացային բիզնես հետաքննություն, բիզնես շպիոնաժի կանխարգելում,

– Փոխկապակցված ընկերությունների հայտնաբերում և նույնականացում,

– Գնման մրցույթներում պատվիրատուների, մասնակիցների ներկայացրած տեղեկատվության ստուգում,

– Կորպորատիվ, ապահվագրական և ֆինանսական հետաքննությունների անցկացում,

– Վարկերի ապօրինի ստացման,ոչ նպատակային օգտագործման փաստերի և հանգամանքներիա բացահայտում,

– Կեղծ սնանկության դեպքերի հայտնաբերում,

– Խնդրահարույց գործերի մասով տարատեսակ կազմակերպությունների, պետական ու
հասարակական կազմակերպությունների հետ բանակցությունների իրականացման մասով աջակցություն,

– Տեղեկատվական և տեխնիկական անվտանգության համակարգերի տեղադրում, արդիականացում և կարգաբերում: Համակարգչային ցանցերի տեղեկատվական պաշտպանության ապահովում ժամանակակից միջոցների օգնությամբ,
– Գրասենյակի, բիզնես տարածքների և ավտոտրանսպորտի ստուգում՝ անօրինական ինֆորմացիայի հավաքագրման համար տեղադրված սարքերի հայտնաբերման ու վնասազերծման մասով,

– Աջակցություն կանխարգելիչ համակարգերի ստեղծման գործում, ընկերության առաջատար գործունեության ոլորտում նպատակային պաշտպանության իրականացում և ռիսկերի նվազեցում,

– Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների և գույքի վերադարձման մասով
աջակցություն,

– Գործող անվտանգության համակարգերի աուդիտ, արդյունավետ և արդիական անվտանգության համակարգի կազմակերպում և կարգաբերում,

-Անվտանգության ծառայության արտապատվիրակված ծառայություններ՝ 24/7 ռեժիմով տեսադիտարկման, ահազանգման ժամանակակից համակարգերով և արագ արձագանքման խմբերով, ինչպես նաև Ֆիզիկական անվտանգության ապահովում պահնորդների միջոցով,

– Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում թիկնապահական, բարձրակարգ տրանսպորտային ծառայությունների մատուցում և անվտանգության ապահովում,

– Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում առաջացող խնդիրների պարագայում իրավական աջակցություն,

– Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում իրավապահ մարմինների հետ առաջացած խնդիրներում աջակցություն։

Ֆիզիկական անձ հաճախորդների համար.

– Անձի վերաբերյալ տեղեկատվության ճշտում,

– Անչափահասի վարքի հսկողություն: Անչափահասի կողմից կատարվող հակաօրինական
գործողության կանխում,

– Տնային աշխատակիցների /վարորդներ, դայակներ, մաքրուհիներ և այլն/ վերաբերյալ
տեղեկատվության ստուգում,

– Պարտապանների, կորած անձանց որոնում և հայտնաբերում,

– Խարդախությունների, գողություններ, կրիպտոարժույթների և ֆինանսական բուրգերի հետ կապված հակաօրինական գործողությունների գծով մասնավոր հետաքննությունների անցկացում, հավաքագրված տեղեկատվությամբ իրավապահ մարմիններին դիմելու գործընթացում աջակցություն,

– Սոցիալական ցանցերի օգտահաշիվների անվտանգության գծով խորհրդատվության տրամադրում, անանուն նամակների հասցեատերերի որոնում և հայտնաբերում,

– Տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործարքներում աջակցություն, վաճառողի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտում / նախկին սեփականատերեր, վաճառքի իրական պատճառներ, վթարներ, ապահովագրական կամ իրավական խնդիրներ և այլն/,
– Անշարժ գույքի ձեռք բերման գործարքներում աջակցություն, վաճառողի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտում /նախկին բնակիչներ, վաճառքի իրական պատճառներ, տեղեկություն հարևանների մասին, իրավական խնդիրներ և այլն/:

– Բնակարանի, հյուրանոցային սենյակի և ավտոտրանսպորտի ստուգում՝ անօրինական
ինֆորմացիայի հավաքագրման համար տեղադրված սարքերի հայտնաբերման ու վնասազերծման մասով,

– Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում Թիկնապահական
ծառայությունների մատուցում և անվտանգության ապահովում,

– Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում առաջացող խնդիրների պարագայում աջակցություն,

– Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում իրավապահ մարմինների հետ առաջացած խնդիրներում աջակցություն։

Operativ.am

լրահոս

Փոխկապակցված նորություններ