Միրզոյանը եւ Ֆիդանը անդրդարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին | Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարությանը | Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով զոհված ոստիկանների թիվը հասել է 16-ի | Հայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ | Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Կլաար | Վիվա-ՄՏՍ-ի պատրաստակամությունը տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ հմտություններ, ինքնաբացահայտման և զարգացման համար | Հարավային Կորեայի գործարանում բռնկված հրդեհն առնվազն 22 մարդու կյանք է խլել | ՀՀ-ն խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին | Ալիևի ներկայացուցիչը հայտնել է՝ ներկայում քանի մարդ է ապրում օկուպացված Ստեփանակերտում | «Դեֆանս Հաուզինգում» ընթանում են լայնամասշտաբ շինաշխատանքներ +37495 020020 ( Տեսանյութ) | Վաղաշենում մի քանի ժամ գազ չի լինելու | ԵՄ-ն իր դռները կփակի Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս կուրսը. Բորել | Կյանքը թատրոն է, որի ավարտին դանդաղ իջնում է վարագույրը. Լալայի դեպքում դա կայծակնային էր. Մաթևոսյան (տեսանյութ) | Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն առավոտից փակել են Երևան–Ապարան ճանապարհը | Պլանային ջրանջատում կլինի Արմավիրում | Գևորգ Ղազարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր | ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ | Իսրայելի պաշտպանության բանակը տասնյակ թիրախներ է խոցել Գազայի հատվածում | Լարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է | ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել |

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

2024 թվականի մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները:

Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

Այցի ընթացքում նախարարներն առանձին և երկկողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար:

լրահոս

Փոխկապակցված նորություններ