Lratvutyun.am

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ | Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին | ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից | Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզում 4 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․օդի ջերմաստիճանը կնվազի | «ՌԴ սահմանապահները դուրս են գալիս Գորիս-Ճակատեն հատվածից»․ Դ․ Գալստյան | Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար | Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ | Եվրոպան պետք է պատրաստ լինի զսպելու Ռուսաստանին. Մակրոն | Թբիլիսիում ոստիկանությունը խիստ վերահսկողության տակ է վերցրել նաեւ իշխող «Վրացական երազանք»-ի գրասենյակը | Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի | Բելգորոդում, ուկրաինական հարվածի հետևանքով, 10-հարկանի շենք է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ) | Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզը վերանորգվել է | Մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների. Վահե Հովհաննիսյան | Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում | Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ | ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Իսրայելի հետ հրադադարի գործարքին | Հայաստանում անտառները, ջրաճահճային տարածքներն ու լանդշաֆտները կվերակագնվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ | Բանկային համակարգի շահույթը առաջին եռամսյակում 19%-ով աճել է | Հայաստանը Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է |

Թբիլիսյան խճուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին։ Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից հրդեհի հետևանքով տուծածներ չկան։

Հաղորդվում է, որ ձևավորվել է օպերատիվ շտաբ։ Նախնական տվյալներով՝ մոտ 6000 քմ ընդհանուր պահեստային տարածքում այրվել է 5000 քմ հատվածը՝ պահեստավորված ապրանքներով: Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 09։40-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհի բռնկման վերաբերյալ:

Ժամը 09։41-ին դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Դեպքի վայր է մեկնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարությունը՝ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, ԵՓՎ և մոտակա մարզային փրկարարական վարչություններից 16 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենա, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Հրդեհի վայրում հերթապահել են ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադ։

 

լրահոս

Փոխկապակցված նորություններ