Lratvutyun.am

Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին | Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր | Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում | Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդ է հանկարծամահ եղել | Վաղն առավոտ ժամը 8.00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ Սրբազան | Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին | ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից | Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզում 4 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․օդի ջերմաստիճանը կնվազի | «ՌԴ սահմանապահները դուրս են գալիս Գորիս-Ճակատեն հատվածից»․ Դ․ Գալստյան | Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար | Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ | Եվրոպան պետք է պատրաստ լինի զսպելու Ռուսաստանին. Մակրոն | Թբիլիսիում ոստիկանությունը խիստ վերահսկողության տակ է վերցրել նաեւ իշխող «Վրացական երազանք»-ի գրասենյակը | Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի | Բելգորոդում, ուկրաինական հարվածի հետևանքով, 10-հարկանի շենք է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ) | Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզը վերանորգվել է | Մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների. Վահե Հովհաննիսյան | Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում | Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ |

Ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում տարածաշրջանում. Կոպիրկին

Ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության հնարավոր վերադարձի համար պայմաններ ստեղծելու առումով։ Այս մասին Radio Sputnik-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Չնայած այն քննադատություններին, որոնք մենք հաճախ ենք լսել և շարունակում ենք լսել մեր խաղաղապահների հասցեին, նրանք իսկապես շատ մեծ, շատ կարևոր դեր են խաղացել հենց այն գործառույթների շրջանակներում, որոնք իրենց փոխանցվել են որպես խաղաղապահ ուժ, ոչ թե օկուպացիոն ուժ, սա չպետք է շփոթել, այլ խաղաղապահ ուժ»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։

ՌԴ դեսպանի խոսքով՝ ռուս խաղաղապահները լավ են գլուխ հանել և շատ բարեխղճորեն կատարել են իրենց վերապահված գործառույթները։«Եվ Լեռնային Ղարաբաղի կյանքում կայունության, կարգուկանոնի պահպանման և օգնության տրամադրման գործում մեր խաղաղապահները շատ կարևոր, դրական դեր խաղացին: Ես բացարձակապես համոզված եմ սրանում։ Ցավոք, իրավիճակն ու իրադարձությունների զարգացումն այս հունով գնաց։ Ես չեմ խորանա վերլուծության մեջ, թե ինչու դա տեղի ունեցավ: Սա առանձին և շատ բարդ հարց է։ Բայց ես կրկնում եմ, որ կարծում եմ, որ անարդար է մեղադրել խաղաղապահներին իրենց գործառույթները, խնդիրները չկատարելու համար»,- ասել է նա։Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ անցյալ տարվա սեպտեմբերի ողբերգական իրադարձությունների ժամանակ հենց ռուս խաղաղապահներն էին «զգալի ներդրում ունեցել նրանում, որ բնակչությունն իրեն ավելի ապահով զգա»։

«Այս գործողության ընթացքում հազարավոր մարդիկ ապաստան գտան խաղաղապահների ճամբարում՝ խաղաղապահների դիրքերում։ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած այն սարսափելի պայթյունից հետո, երբ բազմաթիվ մարդիկ զոհվեցին, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին, մեր խաղաղապահները շատ կարևոր դեր ունեցան մարդկանց տարհանման գործում։ Մեր ուղղաթիռի օդաչուներն իրականացրել են նաև վիրավորների տեղափոխումը Հայաստանի տարածք, որպեսզի նրանք տեղավորվեն հիվանդանոցներում։ Այսինքն՝ խաղաղապահներն իրոք ամեն ինչ արել են իրենց կողմից՝ խաղաղ բնակչությանն օգնելու համար»,- նշել է նա։

Սերգեյ Կոպիրկինը նշել է նաև, որ ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության հնարավոր վերադարձի համար պայմաններ ստեղծելու առումով։

«Ինչ վերաբերում է այժմ կոնկրետ գործառույթներին ու խնդիրներին, կարծում եմ, որ դա ներառում է աջակցություն օրինականության պահպանման, լքված գույքի անձեռնմխելիության և Լեռնային Ղարաբաղի մշակութային և պատմական ժառանգության անվտանգության ապահովման գործում։ Որքան հասկանում եմ, այս թեմաների շուրջ երկխոսություն կա ադրբեջանական կողմի հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածքի մաս, ինչպես ճանաչվել է նաև հենց Հայաստանի կողմից»,- ասել է դեսպանը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ