Lratvutyun.am

Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ | Էրդողանը չեղարկել է նախատեսված իր այցը ԱՄՆ | ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն | Կիրանցում լարված իրավիճակ է | ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ | Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան | Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ | Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը. Բագրատ Սրբազան | Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը | Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման | Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ | Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ | Շառլ Միշելը հրավիրվել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին | Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից | Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր | ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը | Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին | Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ | Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր | Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է |

Մհեր Գրիգորյանը ընդունել է Իրանի առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար Սեյեդռեզա Ֆաթեմի Ամինին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 3-ին Երևանում ընդունել է Իրանի առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար Սեյեդռեզա Ֆաթեմի Ամինին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-իրանական տնտեսական կապի խորացման հեռանկարը, Հայաստանում հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնման, Հայաստանը դեպի ԵՏՄ դարպաս դիտարկելուն առնչվող հարցեր: Այդ հանդիպումը ներկայիս իրավիճակում ստանում է առանձնահատուկ նշանակություն, այն հասկանալի պատճառով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ու դրա հետևանքով ՌԴ հանդեպ կոշտ և մասշտաբային պատժամիջոցները Հայաստանի համար բերում են բավականին շոշափելի տնտեսական ռիսկեր: Կան ոչ միայն ռիսկեր, այլ նաև հնարավորություններ, սակայն կարճաժամկետ իմաստով անկասկած է տնտեսության համար բացասական միջավայրում սպառնալիքները, հետևաբար դրանք չեզոքացնելու, դրանք «փոխհատուցելու» հավելյալ հնարավորությունները: Այդ իմաստով Իրանը բնականաբար Հայաստանի անմիջական հարևան լինելով, դիտվում է որպես առաջնային ուշադրության ուղղություններից մեկը:

Միաժամանակ, առկա իրավիճակը նաև հնարավորություն է Իրանի համար, քանի որ ՌԴ հանդեպ պատժամիջոցներն ու ըստ էության արևմտյան տնտեսությունից ՌԴ անջատումը կարող է տարածություն բացել Իրանի համար, ըստ այդմ բարձրացնել այդ ուղղությամբ իրանյան հետաքրքրվածության աստիճանը: Սրանից զատ, ուկրաինական ճգնաժամի ֆոնին իրանյան ուղղությունը ստանում է մեկ այլ նշանակություն, արդեն քաղաքական համատեքստում: ՌԴ հանդեպ Արևմուտքի հավաքական վարքագիծ կազմավորող Միացյալ Նահանգների մոտ կարող է աճել Իրանի հետ հարաբերության ուղղությամբ առաջընթացի մոտիվացիան՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ մրցակցության հանգամանքով պայմանավորված: Այստեղ որոշակի նշաններ են նշմարվում Կատարը իրան-ամերիկյան հաղորդակցության ոչ ֆորմալ «միջնորդ» դիտարկելու առումով:

Փետրվարի սկզբին Կատարի էմիրը այցելել էր Վաշինգտոն, ստացել ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հատուկ դաշնակցի կարգավիճակի հավաստիացում, իսկ մի քանի օր անց Կատար այցելեց Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսին: Ընդ որում, այս շփումը կարող է շահեկան դիտվել նաև Իրանի համար, որը անշուշտ չի ցանկանա մնալ միայն Չինաստանի խնամքի հույսին, ինչը անկասկած ոչ միայն չի լինելու ավելի նվազ քաղաքական պայմաններով, քան Արևմուտքի հետ հարաբերության կարգավորումը, այլ գուցե ունենալու է ավելի կոշտ դրվածք, հատկապես եթե Իրանը զուրկ լինի այլընտրանքից: Այդպիսով, Ուկրաինայում ՌԴ նախաձեռնած պատերազմի ֆոնին Իրանի շուրջ իրավիճակը որոշակիորեն պասիվանալով, տողատակում այդուհանդերձ կարող է ստանալ բավականին ակտիվ խթանիչներ և Հայաստանի համար թերևս կարևոր է դառնում այդ ուղղությամբ ձեռքը զարկերակին պահելը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ