Lratvutyun.am

Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից | «Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ խաղաղության հաստատումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից. Արարատ Միրզոյան | Համեղ սնվելու լավագույն տարբերակը ԳՆԹՈւՆԻՔՆ է Արի Ապարան «Գնթունիք» | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) | Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ | Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին | Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ | Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները | Մայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների | Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր | Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին | Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն | Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին | Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվի | ԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանը | ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների | Վրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. Զուրաբիշվիլի |

Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը. Բագրատ Սրբազան

Այս մասին Կիրանցից հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա շնորհակալություն հայտնեց Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի և ընդհանրապես բոլոր տավուշցիների անունից բոլոր նրանց, ովքեր այս գաղափարի և արժեքի կրողներն են և որոնց համար անհանդուրժելի է ստեղծված իրավիճկը։

«Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։

Նա շեշտեց, որ իրենց փորձել են պիտակավորել, բայց ժողովուրդը հասկացել է ճշմարտությունը։

«Մեզ բնորոշեցին որպես գործակալներ, ասացին, թե այս պայքարը ծառայում է այլ պետությունների շահերին, որոնք ցանկանում են մեր միջոցով բախումներ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ եք դուք, զոհերի պատճառ եղածն էլ եք դուք։ Ի վերջո հասկացեք, որ դուք եք իշխանություն։

Մենք չենք կարող ձեզ անըդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք՝ բնույթով չեք, ապրումներով չեք, ձեր վերաբերմունքով չեք, որևէ ձևով չեք և դուք պետք է հասկանաք դա։ Եթե չեք հասկացել, որ դուք իշխանություն եք, ուրեմն հասկացեք, որ դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը ազատությունը և ինքնիշխանությունը»,- հայտարարեց նա։

Բագրատ Սրբազանը նաև տեղեկացրեց, որ ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգան և կներկայացնեն իրենց առաջիկա ողջ գաղափարաբանությունը, մտածումները և ուղղությունները։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է փակ է Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։

Գործընթացն առայժմ չի վերաբերվում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ