Lratvutyun.am

Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Մոսկվան ակնկալում է Երևանի համաձայնությունը

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել. այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գլաուզինը: «Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն։ Մենք դիտարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում, արտգործնախարարների մակարդակով նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմն […]

Արցախում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 5 պացիենտ տեղափոխվել է Իտալիա

Արցախում վառելիքի պահեստում պայթյունի և Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի»,-նշված է հաղորդագրության մեջ։ Հայտնի […]

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ հայության տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:

ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ․ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ի պատասխան Գազայի հատվածի հարձակումների ՀԱՄԱՍ-ի արմատականների դեմ «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող գործողությունը ստացել է «երկաթե սրեր» անվանումը»,- հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Պաշտպանության բանակի ներկայացուցիչ, կոնտր-ադմիրալ Դանիել Հագարին հաղորդել է, որ առավոտյան 6:30-ից Իսրայելի վրա […]

Արցախից տեղահանվածների 99.2%-ն արդեն գրանցված է Հայաստանում․ վարչապետի խոսնակ

Բժշկական կենտրոններում բուժվում է ԼՂ-ից 303 հիվանդ, որից 113-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում 5 երեխա կա։ ▫️8 հազար երեխա արդեն հաճախում է դպրոց. ▫️Արդեն կատարվել են միանվագ օգնության առաջին վճարումները, գործընթացը կշարունակվի երկուշաբթի։

Փաշինյանի իսպանական ֆիասկոն. նոր վտանգներ Հայաստանի համար՝ Գրանադայից հետո

Նիկոլ Փաշինյանաը երեկ Գրանադայում ստորագրել է հռչակագիր, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86.600 քկմ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, հայտնել է ԵՄ խորհուրդը: Ստորագրած հայտարարությունը բավական ընդարձակ է: Փաստացի սա այսպես կոչված՝ անկլավների հանձման հերթական իրավական մասի ապահովումն է, քանի որ, ըստ հայտարարության, Ադրբեջանի հետ սահմանազատման հիմքում պետք է ընկած լինի ԽՍՀՄ գլխավոր շտաբի […]

Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ

Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին  «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: – Արդյո՞ք Երևանը դիմել է Մոսկվային բենզին և դիզվառելիք անհատույց մատակարարելու խնդրանքով: – Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, […]

ԵՄ-ն չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ ԼՂ-ում այդ երկրի գործողություններից հետո Բաքուն անհուսալի գործընկեր է. Եվրախորհրդարանի ղեկավար

Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի ռազմական գործողություններից հետո այդ երկիրն անհուսալի գործընկեր է: Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ «Մենք չենք կարող մի անվստահելի էներգետիկ գործընկերից անցնել մյուսին: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է նա: Ավելի […]

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 50 հազար մարդ ստացել է կառավարության խոստացած 100 հազար դրամի միանվագ օգնությունը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 50 հազար մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են […]

Հայաստանի հետ երկխոսություն կսկսենք տեսնելու համար, թե ինչ կարիքներ ունեն․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ ՀՀ-ին ռազմական տեխնիկա մատակարարելու մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու թեմային՝ նշելով, որ այդ հարցով Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի։ Կատրին Կոլոննան այս մասին ասել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի տեսնելու  համար, թե ինչ կարիքներ ունի»,- Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայի  վերաբերյալ ասել է Կոլոննան։ Ֆրանսիայի արտաքին […]

Ադրբեջանի օմբուդսմենը այցելել է Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի օմբուդսմենը այցելել է Ռուբեն Վարդանյանին, նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից: «Նա գոհունակություն է հայտնել պահման պայմաններից, նշել, որ ենթարկվել է նախնական բժշկական զննության, առողջական խնդիրներ չկան։ Ապահովվել է հեռախոսազրույց ընտանիքի անդամների հետ, ծանրոցների առաքում, գրադարանից օգտվել և տեղեկատվության հասանելիություն»,-ասված է Ադրբեջանի գերատեսչության հաղորդագրության մեջ։ Այս […]