Lratvutyun.am

Նախիջևանի ինքնավար հանրապետություն անհասկանալի է, թե ո՞ւմ համար և ո՞ւմ որոշմամբ, մինչդեռ՝ կոպտորեն անտեսվել են. Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին փոխնախարար Գևորգ Դանիելյանը գրել է․ «Ադրբեջանում պետք է նոր սահմանադրություն ընդունվի: Չի կարող նվազագույն չափով խելամիտ և իրավաչափ գնահատվել այն երկրի սահմանադրությունը, որով բացառապես ադրբեջանցիներից բաղկացած առանձին տարածքներում սահմանվել է ձևական ինքնավարություն (օրինակ՝ Նախիջևանի ինքնավար հանրապետություն)՝ անհասկանալի է, թե ո՞ւմ համար և ո՞ւմ որոշմամբ, մինչդեռ՝ կոպտորեն անտեսվել են ԻՐԱԿԱՆ ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքները, […]

Պայթյունի հետևանքով 2 քաղաքացի հոսպիտալացվել է. ԱՆ

Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 2 քաղաքացի հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնել  են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, նշելով՝ վերջինս փետրվարի 2-ով ազատման դիմում է ներկայացրել:

Չիլիում անտառային հրդեհներ են. 112 մարդ է զոհվել

Չիլիի Վալպարաիսո շրջանում անտառային հրդեհների հետևանքով՝ 112 մարդ է զոհվել, T13 հեռուստաալիքի եթերում հայտնել է ներքին գործերի փոխնախարար Մանուել Մոնսալվեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Վերջին տվյալներով 112 մարդ է զոհվել», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրդեհների հետ կապված իրավիճակի մասին ասել է Մոնսալվեն։

Տղամարդը պшյթեցրել է իր տունը. Նախնական տեղեկություններով, պայթյունի հետևանքով կա 2 տուժած. ՆԳՆ՝

Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն: Shamshyan.com-ի տեղեկություններով դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը […]

Արթիկում կառուցվելու է բժշկական կենտրոնի ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենք.Շիրակի մարզպետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է «Արթիկի բժշկական կենտրոնի» ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենքի կառուցում։ Նախագծա-նախահաշվային աշխատանքներն արված են, ծրագիրը գնահատվել է 3.3 մլրդ դրամ։ 2024թ-ի համար նախատեսվել է 1 մլրդ 20 մլն դրամ գումար։ Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ «Կառավարության […]

ՊՍԺ-ն փոխարինող է գտել Մբապեին

ՊՍԺ-ն դիտարկում է Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերելու տարբերակը։ Ֆրանսիական ակումբը փոխարինող է փնտրում Կիլիան Մբապեին։ Հաղորդվում է, որ Մբապեն որոշել է այս ամառ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ըստ GFFN-ի՝ ՊՍԺ-ն դիտարկում է Ռեշֆորդին որպես ֆրանսիացուն փոխարինող։ Ենթադրվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կարող է տեղավորվել Լուիս Էնրիկեի համակարգում՝ մի քանի դիրքերում խաղալու իր ունակության շնորհիվ: Նշվում […]

Ուկրաինան հարվածել է Լիսիչանսկ քաղաքին. կա շուրջ 30 զոհ

Ուկրաինայի Զինված ուժերը գնդակոծել են ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Լիսիչանսկ քաղաքի հացաբուլկեղենի կետը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, 10 մարդ վիրավորվել է։ Զինվորական հրամանատարությունից հայտնել են, որ փլատակների տակ կարող է լինել մոտ 40 մարդ։ Ինքնահռչակ ԼԺՀ-ում սուգ է հայտարարվել:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզում, Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Գյումրի քաղաքներում, […]

ԱՄՆ-ը կշարունակի զգուշացնել Ադրբեջանին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական գործողություններից. սենատոր

Ես ստացել եմ ԱՄՆ վարչակազմի հավաստիացումներն այն մասին, որ վարչակազմը կշարունակի զգուշացնել Ադրբեջանին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական գործողություններից։ Այս մասին նշվել է ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենի պաշտոնական հայտարարությունում, որում նա պարզաբանել է, որ չի արգելի Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցում։ «Չնայած Թուրքիայի կողմից  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը երկար ժամանակ հետաձգվում էր, դա երկար […]

«Ոչ ոք իր թողած դատարկությունը չի լցնում, Ապերիս տեղը դատարկ է». Գառնիկ Ֆիդանյանն անմահացել է Վարանդայում ԱԹՍ-ի հարվածից

«Փաստ» օրաթերթը գրում է. Գառնիկի մասին զրուցել ենք հորեղբոր և նրա կնոջ հետ: Տիկին Նարինեն ասում է՝ իր որդու պես է սիրել Գառնիկին, իր երեխայից չի տարբերել նրան: «Փոքրիկ Գառնիկը շատ խելացի էր, շնորհքով, բարի, հոգատար, ընկերասեր:Բնավորությամբ շատ հանգիստ էր, խրատներն ընդունող, մեծին հարգող, փոքրուց էլ մի ուրիշ տեսակի, յուրահատուկ երեխա էր: Սիրված ու հարգված […]

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Գոլդեն փելիսի» վերաբրենդավորված հյուրանոցի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել վերաբրենդավորված և վերանորոգված Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը: «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն ձեռք էր բերել նախկինում գործող «Գոլդեն փելիս» Ծաղկաձոր հյուրանոցային համալիրը եւ այն վերաբրենդավորել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը շրջայց է կատարել հյուրանցային համալիրում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին եւ առաջարկվող ծառայություններին: Վերակառուցված հյուրանոցն […]