Lratvutyun.am

Հունվարի 28-ից ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական․ ՆԳՆ

Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: Այդ մասին հայտարարություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը․ «ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և […]

Լարսը փակվել է բեռնատարների համար

Վերի Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ «Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,-ասել է նա։ Նշվում է, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

Իրանը վճռական է ընդլայնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ. Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանը վճռականությամբ լի է փոխադարձ հարգանքի հիման վրա ընդլայնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ, գրում է Tasnim-ը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է ընդլայնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ՝ փոխադարձ հարգանքի և շահերի հիման վրա, եթե որևէ երկիր չի ձգտում Իրանի նկատմամբ անտագոնիզմի»,- ասել է Ռաիսին Իրանում Բելգիայի նոր դեսպանի հետ հանդիպման […]

Անիի, Աշոցքի, Սևանի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Հունվարի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Աշոցքի, Սևանի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Ավստրալիայի բաց առաջնություն․ Գաուֆը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ամերիկացի թենիսիստուհի Կոկո Գաուֆը Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում 6:1, 6:2 հաշվով հաղթեց լեհ Մագդալենա Ֆրեխին։ Հանդիպումը տևեց  1 ժամ 5 րոպե։ 19-ամյա ամերիկացին քառորդ եզրափակիչում կխաղա Մարտա Կոստյուկի (Ուկրաինա) — Մարիա Տիմոֆեևայի (Ռուսաստան) հանդիպման հաղթողի հետ։ Մելբուրն (Ավստրալիա) Մեծ սաղավարտի մրցաշար Australian Open Կոկո Գաուֆ (ԱՄՆ, 4) — Մագդալենա Ֆրեխ (Լեհաստան) — 6:1, 6:2. armsport.am

Միլանը 100-րդ հաղթանակն է տարել Պիոլիի գլխավորությամբ

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Ա Սերիայում 166 խաղում հասել է 100 հաղթանակի: Այս մասին հայտնում է Opta-ն իր X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Աղբյուրի համաձայն, Պիոլին դարձավ հինգերորդ մարզիչը, ով «Միլանի» գլխավորությամբ Ա Սերիայում 100 հաղթանակ է տարել, իսկ ավելի վաղ դրան հասել էին Կառլո Անչելոտին, Ներեո Ռոկոն, Ֆաբիո Կապելոն և Նիլս Լիդհոլմը։ Ընդ […]

Դոնեցկի շուկային Ուկրաինայի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Ուկրաինայի զինուժի կողմից Դոնեցկի Կիրովսկի շրջանի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը 18-ից հասել է 25-ի, վիրավորվել է 10 տեղի բնակիչ, հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Ինքնահռչակ Դոնեցի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն ավելի վաղ հայտնել էր 13 զոհի մասին: «Նախնական տեղեկություններով՝ Դոնեցկի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի հրեշավոր գնդակոծության […]

Ռուսաստան մեկնող ինքնաթիռի անձնակազմը ռադարներից անհետանալուց 25 րոպե առաջ հայտնել էր, որ վառելիքը սպառվում է

Հնդկաստանից Ռուսաստան ուղևորվող և ճանապարհին Աֆղանստանի լեռներում կործանված Falcon 10 ինքնաթիռի անձնակազմը ռադարներից անհետանալուց 25 րոպե առաջ հայտնել է, որ վառելիքի պաշարը սպառվում է, և որ որոշել է վայրէջք կատարել Տաջիկստանի օդանավակայանում, հայտնում է SHOT թելեգրամյան  աղբյուրը։ Ինքնաթիռի կործանման պատճառը երկու շարժիչի խափանումն էր, տեխնիկական անսարքությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 19:19-ին անձնակազմը հայտնել է մի շարժիչի խափանման, իսկ […]

Նիկոլա Անելկան ՀՖՖ նախագահի հետ քննարկել է Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա կառուցելու հեռանկարները

Հայաստանում գտնվող ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու հեռանկարները: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հունվարի 18-ին Նիկոլա Անելկան այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա և ծանոթացել ենթակառուցվածքներին։

ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել

ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել, եթե դրան հնարավոր չլինի հասնել դիվանագիտական ճանապարհով, կան այլ ուղիներ, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք կնախընտրեինք դրան հասնել դիվանագիտական ճանապարհով, ակնհայտ է, որ դա շուտով տեղի չի ունենա: Այնպես որ, մենք կհամոզվենք, որ ունենք հնարավորություններ […]

Հրդեհ՝ Տիգրանաշենում․ այրվել է տան տանիք

Հունվարի 18-ին, ժամը 17։53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշեն գյուղում այրվում է տան տանիք։ Հայտնում են ՆԳն Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրանաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 200 […]